📊 Ուսումնական առաջին շրջանի ամփոփման նախագծեր

48362854_1954948381278759_6921165112594137088_n.jpgԱյս տարին սկսվեց մի քիչ այլ կերպ, որովհետև բոլոր դասատուները նոր էին և դասավանդելու մեթոդները նույնպես նոր էին: Առաջին ամիսը դժվար էր, մինչև հասկացա ինչպես պետք է հասցնեմ: Բայց հետո ամեն ինչ հեշտացավ: Ամենակարևոր բաժինը համարում եմ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ բաժինը, որը իր մեջ  ներառում է տնային աշխատանքները բոլոր առարկաներից: Բաժինը բաղկացած է ենթաբաժիններից, որոնք իր հերթին նույնպես բաժանվում են բաժինների:

Առաջին ուսումնական շրջանի ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվություններ.

 

  • Սովորողների ճամփորդական նոթեր:

Այս տարվա բոլոր ճամփորդությունները հետաքրքիր էին:  Բոլոր ճամփորդությունները կարելի է տեսնել ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժնում: Բայց կառանձնացնեմ Անկախության 27-րդ տարելիցին Արա լեռան գագաթի հաղթահարումը, որովհետև այն եղել է նոր ուսուցիչների հետ:  Ճանապարհը դժվար էր և խումբը տարբեր արագությամբ էր հաղթահարում այդ բարձրությունը:  Ուսուցիչները խումբը կիսել էին և որ խումբը շատ էր առաջ գնում, կագնում և սպասում էր, երբ մնացածը կհասնեն: Հանգստանում էինք և շարունակում էինք ճանապարհը: Ճանապարհորդության ընթացքում ձեռք բերեցի նոր ընկերներ և նոր տպավորություններ:

  • Սովորողի մասնակցությունը ստուգատեսներին:

Ամենահաջողված նախագծերը համարում եմ թարգմանչական նախագծերը, որովհետև ամբողջ շրջանի ընթացքում թարգմանել եմ հետաքրքիր նյութեր, և Ամանորյա պատմական խճանկար նախագիծը, որի ընթացքում պատմել եմ տոնի պատմության մասին:

  • Սովորողի մարզական գործունեության գնահատումը:

Մարմնակրթության դասերն անցնում են շատ հետաքրքիր: Փորձում ենք համատեղել և դասը, և մարզումները, և խաղերը: 

Оставьте комментарий