Համաստեղ «Աստղկան սայլը»

Գյուղեն քիչ հեռու, ջաղացքներու մոտ, քով քովի երկու անձև ժայռեր կային: Գյուղացիներն այդ ժայռերը Աստղկան սայլ կկոչեին:
Փոքրիկ, շատ փոքրիկ էինք: Օր մը Աստղկան Սայլին քով առվակին եզերքը կխաղայինք, երբ ծեր ջաղացպանը մեզ իր մոտ կանչեց  ու ըսավ.
«Ինձ մոտ եկե՛ք մանուկներ. ձեզ բաղարջ պիտի տամ. եկե՛ք, նստեցեք, ես ձեզ պիտի պատմեմ Աստղկան  Սայլին հեքիաթը աղվոր»: Читать далее

Համաստեղ «Նապաստակի մը օրագիրը»

V

Այս առավոտ շուտ, տնիցս մի քիչ հեռու, ճանապարհին տեսա լեռների նման իրար հետևից շարժվող ուղտերի մի քարավան: Ամեն անգամ, երբ անցնում են նրանք, ինձ թվում է, թե հսկա ամպեր են, որ վար են իջել, ոտքի կանգնում և իրար հետևից քարավան են կազմում: Սակայն ի՞նչպես  և ո՞րտեղ, նորից վզերը ձգած և առջևի երկու  ոտքերը ծալած, հետևի ոտքերի ուժով  դեպի երկինք են ցատկում: Այդ հսկաներն առանց թևերի ի՞նչպես պետք է թռչեն, Աստված իմ:

Читать далее

Համաստեղ «Նապաստակի մը օրագիրը»

II

Այսօր թփերի տակ սահելով դդմանոց մտա: Թմբի վրա երկարացա`տեսա մի սատկած օձ մի արագիլի կտուցում. շուրջը բզբզում էին կանաչ ու փայլուն իշամեղունները:

Սովորականի պես, խոշոր ու ոսկեգույն մի դդումի հետևը թաքնվեցի: Հը՜շշ, մի շրխկոց: Ոչինչ, միևնույն կրիան է, նախշուն խեցիով, որ ամեն օր, միևնույն ժամանկ, միևնույն ճամփով անցնում է, չգիտես ո՞ւր է գնում: Չորս ճանկերը դուրս հանած՝ վիզը այնքան է դուրս  ցցում, որ կարծես խեցինն էլ  դուրս կգա: Ի՜նչ տգեղ է, Աստված իմ: Սակայն ասեմ, որ այն գիտե  աշխարհի ստեղծագործությունը, հիշում եմ,  թե երբ է տնկվել տիկին Մամայենց խոշոր տանձենին: Читать далее

Համաստեղ «Նապաստակի մը օրագիրը»

I

Առավոտ շուտ  դուրս եկա: Խոտերին, ծառերին փաթաթված, կաղամբի գույնով, մատղաշ արև  կար: Արևը հոտոտեցի, ետ ու առաջ շարժվեցի. շրփ, շրփ ականջներս իրար հարվածեցի: Զգո՜ւյշ մի աղմուկ էր: Իսկույն տուն մտա և հետևեցի: Ոչինչ, թերևս մի տերև  վար ընկավ: Նորից դուրս եկա, չորս կողմս նայեցի ու հոփ ցատկեցի բանջարանոց:

Այս թռչունները այնքան շատախոս են, Աստված իմ. այստեղ կթռչեն, այնտեղ կթռչեն. կըտ, կըտ, կտուրին կխփեն, նրան կխփեն ու թև-թևի, չգիտեմ, ո՞ր աշխարհներ են թռչում: Սիրտս դողում էր, երբ նրանց ատվերները հանկարծ կողքովս անցնում էին, երբ ծառերի պտուղները վար էին ընկնում: Читать далее