Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ:  Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում | Թեմա 19 — 20

Նկարագրե՛ք Լևոն 1-ին արքայի ներքին և արտաքին քաղաքականությունը։

Լևոն I-ի կարևոր ձեռնարկումներից մեկը Լամբրոն անառիկ բերդի գրավումն էր: Նրա նախորդները մի քանի անգամ փորձել էին գրավել այն, սակայն անհաջողության էին մատնվել:

Լևոն I-ը բյուզանդացիներից գրավեց Մասիս, Ադանա և Տարսոն քաղաքները: Երկարատև ու համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանի սահմանները հարավում հասան մինչև Միջերկրական ծով: Читать далее

Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը: Պայքար պետականության պահպանման համար: Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք | Թեմա 16-18

  1. Ներկայացրե՛ք Հայոց թագավորության վերականգնման ներքին և արտաքին նախադրյալները։

Խալիֆայությանը ենթակա երկրներում, այդ թվում և Հայաստանում, ավելի ու ավելի էր զորեղանում արաբական լուծը թոթափելու ձգտումը:  Արաբական խալիֆայությունն անկում էր ապրում: VIII-IX դարերում ժողովրդական ապստամբություններ բռնկվեցին Հայաստանում: Օրեցօր թուլացող խալիֆայությունը հարկադրված էր դիմելու զիջումների: Հայաստանի անկախության վերականգնման համար ստեղծվեցին նպաստավոր պայմաններ:  

Արաբական պետության թուլացման և տրոհման ժամանակաշրջանում երկրի տնտեսական կյանքում տեղի էին ունենում խոշոր փոփոխություններ՝ Читать далее

Պայքար թագավորական իշխանության պահպանման համար: Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում: Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում | Թեմա 13, 14, 15

1․ Ներկայացրե՛ք Արշակ 2-րդի և Պապ թագավորի  բարեփոխումները։

Արշակ II-ը (350–368 թթ.)  Արշակունիների ամենանշանավոր թագավորներից մեկն էր: Նա սկսեց վարել ինքնուրույն քաղաքականությունը: Մոտ մեկ տասնամյակ Հայոց աշխարհը բարգավաճում է, հզորանում: Նա վարում է ազգանպաստ, կշռադատված քաղաքականություն և կարճ ժամանակում բարեկարգում ու շենացնում է երկիրը, ամրացնում և հսկողություն է հաստատում Հայաստանի սահմանամերձ շրջաններում, համախմբում է: Նա արել է հնարավորն ու անհնարինը, որ ստեղծվի, կառուցվի ուժեղ և ինքնուրույն պետականություն, հզոր մի երկիր, որ կարող է իր կշիռն ու դերն ունենալ մեծ աշխարհի բեմահարթակում: 

Читать далее

Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը, Պետական կառավարման համակարգը | Թեմա 11-12

Նկարագրե՛ք Ավատատիրական աստիճանակարգությունը:

Մեծ Հայքի թագավորության աստիճանակարգությունը հիշեցնում էր մի բուրգ, որի գլուխ կանգնած էր արքան: Նա երկիրը կառավարում էր արքունիքի միջոցով և համարվում գլուխ երկրին Հայոց: Նա ուներ անսահմանափակ իրավունքներ իր հպատակների կյանքի ու գույքի նկատմամբ:

  • Թագավորն իրավունք ուներ պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, դեսպանություններ ընդունելու և բանակցելու այլ երկրների հետ: Միայն թագավորն իրավունք ուներ երկու ոտքին կարմիր կոշիկներ կրել: Թագավորական հրովարտակներն ու հրամաններն օրենքի ուժ ունեին: Պետական կարևորություն ունեցող հարցերում թագավորը խորհրդակցել է երկրի մեծամեծ իշխանների ու կաթողիկոսի հետ, իսկ անհրաժեշտության դեպքերում հրավիրել է աշխարհաժողովներ, որոնց մասնակցել են ոչ միայն նախարարներն ու հոգևորականությունը, այլև քաղաքային դասի և շինականների ներկայացուցիչները:

Читать далее

Ստեփան Զորյան «Պապ թագավոր»

Պատմավեպը պատմում է Պապ թագավորի և նրա կառավարման դարաշրջանի մասին: Այդ ամենը տեղի է ունենում  4-րդ դարի 70-ական թվականների սկզբին, երբ  թագավորում էին Արշակունիները: Պապը Արշակ Բ արքայի որդին էր, որն ուսում է  ստացել Բյուզանդիայում: Նա վերադառնում է Հայաստան և զբաղեցնում գահը, իսկ Բյուզանդիայի կայսրը Պապին  շնորհում է Հայոց թագը և զորախումբ է տալիս, որ նա կարողանա ազատել Հայաստանը պարսիկներից։ Մուշեղ Մամիկոնյանը՝   Վասակ Մամիկոնյանի որդին, զբաղեցնում է Հայոց սպարապետի պաշտոնը և ամեն կերպ օգնում  է  Պապին: Պապին օգնում է նաև Ներսես կաթողիկոսը, որը Պապի հետ վերադարձել է Читать далее

«Կարա Բալա» — մի արձանի պատմություն

20366b32f8c7e5445cbbd71cf3dd4d74Երևանի արձանների շարքում կա մեկը, որին հատուկ սիրով ու քնքշանքով են վերաբերվում երևանցիները: Դա ձաղկավաճառ Կարաբալայի արձանն է: 1995 թ. Երևանում տեղադրվել է Կարա Բալայի արձանը, որի քանդակագործը Լևոն Թոքմաջյանն է:

Ծաղկավաճառ ծերունին դարձավ Հին Երևանի խորհրդանիշերից մեկը, ինչի շնորհիվ տարբեր ժամանակներում նրան նվիրվեցին գրական և արվեստի մի շարք ստեղծագործություններում։ Կարա Բալային նվիրված բանաստեղծություններ են գրել Հովհաննես ՇիրազըԵղիշե Չարենցը և Համո Սահյանը։ Читать далее