Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին: ՀՀ անկախության գործընթացը: Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը:  ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը | Թեմա  34 — 37

1 Նշե՛ք Հայրենական պատերազմի հայ նշանավոր զորահրամանատարներին։ Պատմե՛ք նրանցից մեկի մասին։

Հայրենական պատերազմի հայ նշանավոր զորահրամանատարներն էին՝ Նվեր Սֆարյանը, Հովհաննես Իսակովը,  Համազասպ Բաբաջանյանը, Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյան:

Նելսոն Ստեփանյանը 1914 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: 1930 թ-ին գերազանցությամբ ավարտել է Բաքվի ռազմական ուսումնարանը, 1935 թ-ին՝ Բատայսկի (ՌԽՖՍՀ) քաղաքացիական նավատորմի օդաչուական դպրոցը, որտեղ 1935–38 թթ-ին աշխատել է որպես հրահանգիչ-ուսուցիչ: 1938–41 թթ-ին սովորել է Միներալնիե Վոդի քաղաքի օդաչուական բարձրագույն դասընթացներում: Читать далее

ՀՀ միջազգային դրությունը. ԼՂՀ-ն անկախության և պատերազմի տարիներին. Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները | Թեմա 38-40

Առաջադրանք․
1․ Թվարկե՛ք բազմակուսակցական համակարգի առավելությունները և թերությունները։

1991թ. խորհրդարանը ընդունեց օրենք, որով հանրապետությունում ստեղծվում էր բազմակուսակցական համակարգ։ Երկարամյա ընդմիջումից հետո հայրենիքում ազատորեն գործելու իրավունք ստացան ազգային ավանդական կուսակցությունները՝ Հայ հեղափոխական  դաշնակցություն, Ռամկավար-ազատական և Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները։

Առավելությունները այն են, որ ստեղծվեց իրավունք ազատ գործելու, սակայն թերություննը այն է, որ բազմակուսակցությունը կարող է նաև խանգարել ճիշտ երկիրը կառավարելու և քաղաքացու ճիշտ կողմորոշման համար: Читать далее

Հայաստանի առաջին հանրապետությունը: Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում: Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները | Թեմա 31-33

1 Փորձե՛ք գնահատել Բաթումի հաշտության պայմանագիրը։

Այս պայմանագիրը մեզ համար շատ ծանր եղավ, քանի որ Հայաստանի մեծ մասը (28 հազ. կիլոմետր քառակուսի) անցավ Թուրքիայի կազմ: Նաև պետք է ունենանք քիչ քանակով զորք և ընդհանուր տարածքով ունեցանք 12 հազ. կիլոմետր քառակուսի տարածք: 

Բացի այդ, կարծում եմ, Թուրքիան ճանաչեց Հայաստանի հանրապետություն, որ Հայաստանի ուշադրությունը շեղի: Դա էլ էր դիվանագիտական քայլ, որովհետև 2 տարի անց սկսվեց  հայ-թուրքական պատերազ  (1920 թ. աշուն): Թուրքիան Հայաստանին չեր համարում այնքան ուժեղ պետություն, որպեսզի դիվանագիտական կապեր հաստատեր, ընդհակառակը՝ նա ուզում էր ամբողջությամբ բնաջնջել հայերին և Հայաստանը միավորել Թուրքիային:

Читать далее

Հայոց մեծ եղեռնը: Մայիսյան հերոսամարտերը: Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին  | Թեմա 28-30

1․ Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։

XX դարի սկզբներին միջազգային իրավունքի մեջ դեռ չկար «ցեղասպանություն» հասկացությունը: Կիրառվում էին «կոտորած», «ջարդ», «եղեռն» և այլ բառեր: Միայն 1948 թ. դեկտեմբերի 9–ին Միավորված ազգերի կազմակերպության ընդունած «Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և դրա համար պատժի մասին» փաստաթղթում տրվեց դրա իրավական ձևակերպումը: Ըստ այդ կարևոր փաստաթղթի` ցեղասպանությունեն համարվում այն գործողությունները, որոնք կիրառվում են որևէ ազգի կամ կրոնական համայնքիլիակատար կամ մասնակիոչնչացման նպատակով:

Читать далее

 Հայկական հարցի միջազգայնացումը:  Հայդուկային շարժումը: 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը  | Թեմա 25-27

1․ Պարզաբանե՛ք Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածի էությունը։ Գնահատե՛ք Բեռլինի վեհաժողովի արդյունքները հայերի համար։

Բեռլինի համաձայնագրում Հայկական հարցին էր նվիրված 61-րդ հոդվածը  սկզբունքային մի շարք հարցերում տարբերվում էր Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածից, և   ի վնաս հայերի:

Եթե Սան Ստեֆանոյի պայմանագրով բարեփոխումները Արևմտյան Հայաստանում պետք է իրագործվեին ռուսական զորքերի ներկայության պայմաններում, ինչը որոշակի երաշխիք էր դրանց իրագործման համար, ապա ըստ Բեռլինի համաձայնագրի`   ռուսական զորքերը դուրս էին բերվում, և այդ խնդրի կարգավորումը թողնվում էր Թուրքիայի հայեցողությանը, այսինքն՝  Բեռլինի համաձայնագրով վերացվեց Արևմտյան Հայաստանում բարեփոխումների իրականացման համար Սան Ստեֆանոյի ստեղծած նախադրյալները:

Բեռլինի վեհաժողովից հետո սուլթանը և օսմանյան կառավարող վերանախավն ավելի ամրապնդվեցին իրենց այն համոզման մեջ, որ Հայկական հարցի լուծման լավագույն լուծումը հայերին ոչնչացնելն է: Читать далее

 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը և արևելահայությունը: 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը | Թեմա 23-24

1. Ներկայացրե՛ք ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների հիմնական ժամանակագրությունը։ 

Ռուս-պարսկական I-ին պատերազմ

  • 1801թ. Արևելյան Վրաստանը միացավ Ռուսաստանին:
  •  1804 թ Ռուսաստանը պատերազմ սկսեց Պարսկաստանի դեմ։
  • 1805-1806 թթ. ռուսական զորքը գրավում է Ղարաբաղի Շաքիի, Շիրվանի, Բաքվի խանությունները:
  • 1808թ. ռուսները երկրորդ անգամ պաշարում են Երևանի բերդը:
  • 1812թ. Հայրենական պատերազմում Ռուսաստանի հաղթանակը նպաստեց ռուս-պարսկական պատերազմի հաջող ավարտին: 
  • 1813թ. հոկտեմբերի 12-ին Ղարաբաղի Գյուլիստան գյուղում կնքվեց ռուս-պարսկական հաշտության պայմանագիրը՝ Գյուլիստանի պայմանագիրը:

Читать далее