Ազնվամորի (մալինա), արքայամորի, մոռի-վարդազգիների ընտանիքի, վարդայինների ենթաընտանիքին պատկանող բազմամյա թուփ է։ Կյանքի առաջին տարում ցողունները խոտային են, բարակ, ծածկված են սուր փշերով։ Աշնանը ցողունները փայտանում են, իսկ հաջորդ տարվա գարնանը` ճյուղավորվում և կորցնում փշերը։
Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոս ամիսներին։ Պտուղը բաղկացած է բազմաթիվ մանր կորիզապտուղներից։ Հայտնի է հնագույն ժամանակներից։ Կան հիշատակություններ, որ բույսի մասին իմացել են առասպելական Տրոյայում, Կրիտոս կղզու բնակիչները հավաքել են ազնվամորու հատապտուղները` Իդա լեռան վրա, որը Զևսի ծննդավայրն էր։ Եվրոպայում ազնվամորին հայտնվել է` 16-րդ, իսկ Ռուսաստանում` 17-րդ դարում։ Աստղագուշակները համարում են, որ ազնվամորին կարող է մարդուն պարգևել սիրելու ունակություն։ Читать далее