Գեթսեմանի մատուռ

Երևանի Շահար՝ կենտրոն, թաղամասի կենտրոնում 11- 13-րդ դդ-ում կառուցված փոքրաչափ, Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցին 1679 թ. ահեղ երկրաշարժից փլվել է (պահպանվել է միայն արևելյան պատն իր երկու խորշերով և երեք միատող հիշատակագրություններով՝ գրված պատին քանդակված խաչերի միջև)։

Նույն դարի վերջին մատուռը վերակառուցվել է, սակայն բոլորովին այլ տեսքով, միագմբեթ եկեղեցու փոխարեն վեր է խոյացել երկթեք տանիքով միանավ թաղածածկ անգմբեթ փոքրիկ շինություն՝ արևմտյան պատի գլխին՝ տանիքի վրա, կարմիր փոքրիկ զանգակատնով։ Աղոթասրահի արևելյան կողմում տեղավորված է եղել կիսաշրջան խորանը` առանց ավանդատների։ Պատերին ագուցված խաչքարերի վերևում եղած հիշատակությունները պատկանել են 17-րդ դարավերջին, որը և համարվել է կառուցման ժամանակը։ Մատուռը նորոգվել է 1901-ին, կտուրը թիթեղապատվել է: Читать далее

Երևանյան եկեղեցիների պատմությունը

116381060Նախագծի վերնագիրը` Երևանյան եկեղեցիների պատմությունը
Նախագծի ժամկետը` ապրիլի 1-5-ը
Նախագծի մասնակիցները`Միջին դպրոցի սովորողներ.
Նախագծի նպատակը` ծանոթանալ Երևանյան եկեղեցիների պատմության հետ:
Իրականացման ընթացքը` նախագծի ընթացքում ուսումնասիրելու եմ Երևանյան եկեղեցիների  ստեղծման պատմությունը և այլ հետքրքիր տեղեկությունները: Նախագիծը ներկայացնելու եմ ձայնագրության կամ տեսաֆիլմի տեսքով: Օգտվելու եմ համացանցից, գրքերից և այլ աղբյուրներից: