Ռաջպուտներ. հնդիկ ասպետներ առանց վախի և կշտամբանքի | թարգմանություն

o-oՌաջպուտները, որոնց նախնիներն եղել են միջինասիական քոչվորներ, բազմիցս անգամ եղել են Հնդկաստանի վահանը մահմեդական նվաճողների արշավանքների ժամանակ։

«Ռաջպուտրա»  բառը բառացիորեն  նշանակում է «արքայի որդի» կամ «ռաջայի որդի»: Պատմաբանները չեն կարողանում համաձայնության գալ Ռաջպուտների ծագման վերաբերյալ: Կա երկու հիմնական վարկած:  Ըստ առաջինի, Հյուսիսային Հնդկաստանի «ասպետները» ծագում են սակասի և յուեջի քոչվոր ցեղերից, որոնք այդ տարածք  եկել հունա-բակտրիական թագավորության անկումից  և Մաուրիա կայսրության փլուզումից հետո: Ըստ երկրորդ վարկածի, որը տարածված է հնդիկ պատմաբանների մոտ, ռաջպուտներն եղել են  ինքնավար արիական բնակչություն: Հավանական է, որ ռազմատենչ քոչվոր ցեղերը,  ներթափանցելով Հյուսիսային Հնդկաստան, աստիճանաբար ձուլվել են, ընդունել հինդուիզմը և միավորվել Կշատրիա կաստայի հոտ՝ դառնալով տարածաշրջանի առաջատար զինված ուժ: Читать далее

5 ամենահայտնի գլադիատորները | թարգմանություն

gladiatoryՖլամմա
Ֆլաման Սիրիայից էր։ Նա ասպարեզ է դուրս եկել 34 անգամ:  Նա հաղթել է 21 մենամարտ, իսկ 9 մարտ ավարտվել է ոչ-ոքի։ Չորս անգամ Ֆլամման կարող էր օգտվել ազատություն ձեռք բերելու իրավունքից, ընդմիշտ հեռանալ ասպարեզից և ապրել հասարակ հռոմեացու կյանքով, բայց ամեն անգամ գլադիատորը հրաժարվում էր այդ հնարավորությունից: Ֆլամման մահացավ ասպարեզում երեսուն տարեկանում։ Ի դեպ, նրա մականունն նշանակում էր «հուր»։ Читать далее

Հինգ օղակների գիրք. երկու սրերով սամուրայի տրակտատ | Մաս II |թարգմանություն

Мусаси против Бокудэна.Մուսասիի «Հինգ օղակների գիրքը», որը բաղկացած է հինգ գլուխներից, պարունակում է ամենակարևոր գիտելիքները, որոնք անհրաժեշտ են  սամուրայի համար: «Սրի աստվածը» մեծ ուշադրություն է դարձրել զենք տիրապետմանը։ «Ջրի գրքում» Մուսասին նկարագրում է զենքի տեսակների առավելություններն ու առանձնահատկությունները, սովորեցնում է, թե ինչպես պահել սրերը, ինչպես նայել կռվի ժամանակ, ինչպես կանգնել, ինչպես հետևել զենքին, ինչպես հարվածել և խուսափել դրանցից: «Կրակի գրքում» ուսուցիչը գրում է զորավարության արվեստի մասին: Նա սովորեցնում է, որ մի բանակի հաղթանակը մյուսի նկատմամբ ունի նույն սկզբունքները, ինչ անձնական հաղթանակը մենամարտում: Մուսասիի հիմնական սկզբունքներն են՝ խուսափել սահմանափակ կարծիքներից, վերլուծել կոնկրետ հակառակորդին և հանգամանքները, տիրանալ նախաձեռնությանը, խաթարել թշնամու պլանները, խաբել նրա զգոնությունը և հասցնել վճռական, բայց ոչ հապճեպ, և ջախջախիչ հարված:  Читать далее

Հինգ օղակների գիրք. երկու սրերով սամուրայի տրակտատ | Մաս I-ին |թարգմանություն

Миямото Мусаси, изображение 1852 г. Իր առաջին մենամարտին Միյամոտո Մուսասին՝  սրի վարպետի  որդին, դուրս է եկել  ընդամենը 13 տարեկանում։ Այդ մենամարտում մրցակիցը արդեն հասուն սամուրայ Արիմա Կիհեյն էր, ով հմտորեն տիրապետում էր սրին  ու նիզակին։ Մուսասին արագ հարձակվեց, գետնին տապալեց թշնամուն և փայտով սկսեց  հարվածել պարտվածի գլխին, որպեսզի նա վեր չկենա։ Կիհեյը մահացավ՝ խեղդվելով սեփական արյունից։ Այդպես սկսվեց Մուսասիի երկար ու արյունոտ ճանապարհը։ Մուսասին մենամարտում էր հայտնի սամուրայների հետ և մնում անպարտելի: Նա առաջինն էր, ով սկսեց կռվել միաժամանակ երկու սամուրայական սրերով՝ երկար (կատանա) և կարճ (վակիզասի կամ «սուր-ընկերակից»), և հիմնեց իր մարտական ​​դպրոցը՝ Նիտեն Իչի-րյու՝ «Երկու երկնքի դպրոցը որպես մեկ», որը կա մինչ օրս: Читать далее

Շառլ VI՝ խելագարը բանակի և պետության գլխին | թարգմանություն

1fcdf6986ad939ec45aede2e69ab4a541380թ. Ֆրանսիայի թագավոր դարձավ Շառլ VI-ը, մի մարդ, ով ակնհայտորեն ուներ հոգեկան խանգարումներ: Նա պատմության մեջ մտավ Խելագար մականունով, իսկ նրա գահակալությունը տեղի ունեցավ սխալ ժամանակում՝ վերսկսված Հարյուրամյա պատերազմում թագավորը դարձավ հրամանատար  և լիակատար կործանում  ապրեց։ Читать далее

Հին Հունաստանի առասպելները. ինչպես են դրանք բացատրել հին հելլենները | Մաս II | թարգմանություն

ezgif-6-c804d1a4baՄեդուզա Գորգոն, Սիրեն և այլն.  Հերակլիտոսի տրակտատ

Ք.ա. 1-ին դարում  ստեղծվել է մեկ այլ շարադրություն՝ բացատրելով առասպելները: Դա «Առասպելների հերքումը կամ բժշկումը» տրակտատն է:  Հակիրճության համար այն պարզապես անվանում են «Անհավանականի մասին»։ Տրակտատի հեղինակ համարում են մեր թվարկության 1-ին դարի բանասեր Հերակլիտոին, ով գրել է նաև «Հոմերոսյան այլաբանությունները»։ Բայց հնարավոր է, որ դրանք տարբեր հեղինակներ են, քանի որ նրանց ստեղծագործությունները ոճով տարբերվում են։ Читать далее