Թեման՝ Մերձավոր և Միջին Արևելքի երկրները 20-րդ դարի առաջին կեսին | Ճապոնիան, Չինաստանը և Հնդկաստանը և արդիականացումը

1․ Ներկայացրե՛ք Մերձավոր և Միջին Արևելքի երկրների համեմատական բնութագիրը։

 Իրան: Առաջին աշխարհամարտից հետո Իրանում ուժեղ էին Մեծ Բրիտանիայի դիրքերը: 1919 թ. կնքվեց անգլո-իրանական համաձայնագիր, որով ճանաչվում էին Իրանի անկախությունը և տարածքային ամբողջականությունը։ Համաձայնագիրը նախատեսում էր նաև Մեծ Բրիտանիայի համակողմանի աջակցությունը երկրի տնտեսության վերականգնման և բանակի վերակազմակերպման ուղղությամբ: Անգլիացիները պարտավորվում էին կատարելագործել Իրանի ֆինանսատնտեսական կառավարման համակարգը։ Դրանով Իրա- նը հայտնվում էր Մեծ Բրիտանիայի քողարկված հսկողության ներքո։

Читать далее

Թեման՝ Երկրորդ համաշխարհային պատերազմը

1․ Ներկայացրե՛ք Երկրորդ աշխարհամարտի պատճառները։

Պատերազմի գլխավոր պատճառներից էր տնտեսական հակամարտությունը։ Տերությունների տնտեսական շահերի բախումն ու պայքարն ավելի սրվեց Մեծ ճգնաժամի հետևանքով: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու ԱՄՆ–ը ձգտում էին պահպանելու իրենց հումքի աղբյուրները և իրացման շուկաները։ Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան ուզում էին ձեռք բերել կամ ընդլայնել իրենց տնտեսական հնարավորությունները գաղութներ և երկրներ նվաճելու միջոցով: Իսկ արդյունաբերական հզոր երկիր դարձած ԽՍՀՄ–ի և մյուս զարգացած տերությունների միջև տնտե- սական մրցակցությունն ընդունեց նաև գաղափարական–քաղաքական բնույթ։

Читать далее

Թեման՝ Արևմտյան ժողովրդավարության երկրները

1․ Ներկայացրե՛ք Մեծ Բրիտանիայի ունեցած դերը աշխարհի քաղաքական կյանքում մինչև Երկրորդ աշխարհամարտը։

 Մեծ Բրիտանիան ուներ բավականին մեծ տարածք  և բնակչություն, իսկ դա շատ մեծ դեր էր խաղում  նրան քաղաքական կյանքում։ Բացի այդ, Մեծ Բրիտանիան  Մեծ Քառյակի անդամ էր։

Читать далее

Թեման՝ Ամբողջատիրական վարչակարգերը

1․ Նկարագրե՛ք ոչ ժողովրդավարական երկրների բնորոշ գծերը։

Կառավարման ոչ ժողովրդավարական վարչակարգերը ներկայանում են ամբողջատիրության (տոտալիտարիզմ) և տիրազորության (ավտորիտարիզմ) տարբեր տարատեսակներով։ Ամբողջատիրության էությունը հիմնավորել է իտալական ֆաշիզմի գաղափարախոս Ջ. Ջենտիլեն: Նրա համոզմամբ` մարդը ամբողջովին պետք է ենթարկվի պետությանը, քանի որ մարդկային և հոգևոր ամեն ինչ կորցնում է իր արժեքը պետությունից դուրս։

Читать далее

Թեման՝ Առաջին աշխարհամարտը /1914-1918 թթ․/

1 Ձեր կարծիքով՝ ինչու՞ 20-րդ դարի սկզբին սրվեց պայքարը աշխարհի վերաբաժանման համար։

Աշխարհի վերաբաժանման համար պայքարը սրվեց, քանի որ նկատվում էր տնտեսական մեծ աճ և բոլոր երկրները ցանկանում էին նոր տարածքներ և նոր միջոցներ իրենց տնտեսությունն ավելի զարգացնելու համար։ Читать далее

Թեման՝ Նոր ժամանակների միջազգային հարաբերությունները

1. Որո՞նք էին պատերազմների գլխավոր պատճառները նոր դարերում: Ըստ այդմ՝ ի՞նչ բնույթ էին ունենում պատերազմները: Բերե՛ք օրինակներ։

Գլխավոր պատճառները գաղութացումն էր, ազդեցության գոտիների բաժանումը, տարածքների ընդլայնումը և պաշտպանական նպատակները։ Պատերազմները բաժանում են երկու տեսակի.

  1. արդարացի՝  նպատակն է հպատակ ժողովուրդների ազատագրումը
  2. անարդարացի՝   նպատակ կա ինչ-որ ազգի տարածք գրավել։

Անարդարացի է համարվում օրինակ ռուս-ճապոնական պատերազմը, իսկ արդարացի՝ բալկանյան ազատագրական պայքարը։

Читать далее