Ուղղորդող հարցեր | Քիմիա

  • քանի՞  միլիոն օրգանական  նյութ  է  հայտնի  մարդկությանը:

Աշխարհում հայտնի է մոտովորապեն 30մլն օրգանական նյութեր:

  • որո՞նք են  օրգանական  նյութերի  բազմաթվության  պատճառները:

1-ին պատճառն այն է, որ օրգանական միացությունների հիմքը ածխածնի ատոմների շղթան է, որը տեսականորեն կարող է անսահման երկար լինել։

Читать далее

Ալյումին և Երկաթ

FotoJet (7)

Երկաթը սպիտակ, արծաթափայլ, պլաստիկ մետաղ է: Տեխնիկայում երկաթը և երկաթից ստացված համաձուլվածքներն ընդգրկված են սև մետաղաձուլության մեջ: Մետաղների համաշխարհային արտադրանքի մոտ 95 %-ը կազմում են սև մետաղները:

Կենցաղային իրերի, գործիքների և զենքերի պատրաստումը երկաթից սկիզբ դրեց երկաթի դարին, որը հաջորդեց բրոնզի դարին` մ.թ.ա. I հազարամյակի սկզբին: Հայկական լեռնաշխարհում երկաթագործությունը բարձր զարգացման է հասել ուրարտական ժամանակաշրջանում:

Читать далее

Մետաղների ընդհանուր բնութագրումը` ֆիզիկական և քիմիական հատկությունները:

color-glass-balls-1280.jpg«Մետաղ» բառը ծագել է հունական մետալոն արմատից, որը նշանակում է «հանք»:

Պայմանականորեն, մետաղները ոչ մետաղներից բաժանող սահմանագիծը` բորը աստատին միացնող գիծն է պարբերական համակարգում: Մետաղները դասավորված են այդ գծից ձախ և ներքև, իսկ գծին մոտ տարրերը երկակի բնույթ ունեն:

Читать далее