Թեմա 5․Հին քաղաքակրթությունների սոցիալական և մշակութային պատմությունը

1․ Նշե՛ք գրի կենտրոնները Հին Արևելքում։

Հին Արևելքի շատ ժողովուրդներ ունեին իրենց գիրը: Դրանք միմյանցից տարբերվում էին ոչ միայն արտաքին տեսքով, այլև նշանների իմաստներով:

Պատկերային գիրը` պիետրոգրաֆիան, արվեստի և գրչության նախնական հիմքն է Եգիպտոսում: Այնուհետև,  մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջերից եգիպտացիները օգտագործել են հիերոգլիֆային գիրը: Հիերոգլիֆային գրից առաջացել է շղագիրը՝ հիերատիկան, որը շատ դարեր օգտագործվել է պապիրուսի վրա գրելու համար։ Մ․թ․ա․ 8-7-րդ դարերում, երևան է գալիս նոր շղագիր՝ դեմոտիկան։ 

Читать далее

Թեմա 4․Արևմտյան քաղաքակրթությունները

1․ Նկարագրե՛ք պատմական այն տարածքն ու ժամանակաշրջանը, որտեղ և որում ձևավորվել է Հռոմեական պետությունը։

Հին Հռոմի տարածքը, այսինքն՝ Ապենինյան թերակղզին, բնակեցված էր բազմաթիվ ցեղերով արդեն մ.թ.ա II-I հազարամյակում: Նրանցից էին իլլիացիները, էտրուսկները, լիգուրները և այլն։ Ամենազարգացածները էտրուսկներն էին։ Նրանք   բնակություն հաստատեցին Տիբերի ափի տարածքում, ժամանակակից Տոսկանայի, Կամպանիայի և Պադանա շրջանի տարածքում: Читать далее

Թեմա 3․ Արևմտյան քաղաքակրթությունները

1․ Նկարագրե՛ք Հոմերոսյան դարաշրջանի Հունաստանը։

Միկենյան պետությունների անկումից հետո սկսվեց «Հոմերոսյան դարաշրջան», որը տևեց շուրջ 300 տարի:  ճանապարհ պետք է անցնեին մինչև քաղաքակրթություն մուտք գործելը: Այդ դարաշրջանն այսպես  անվանվեց, քանի որ ուսումնասիրության հիմնական սկզբնաղբյուրները Հոմերոսի  պոեմներն էին: Հոմերոսյան դարաշրջանում Հունաստանը գյուղատիպ սակավաբնակ երկիր էր, որի բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր, արհեստները և առևտուրը թույլ էին զարգացած: Արտաքին աշխարհի հետ հարաբերությունները երկրորդական դեր էին խաղում բնակչության գործունեության մեջ: Читать далее

Թեմա 2. Արևելյան քաղաքակրթությունները

1․ Թվարկե՛ք հնդկական մշակույթի նվաճումները։

Հնդկաստանի մշակույթը ձևավորվել է հազարամյակների ընթացքում: Դրա վրա ներգործություն են ունեցել ավանդույթները, մտքերն ու ազգային սովորությունները, որոնք սահմանել են ինչպես կայսրերը, այնպես էլ՝ զավթիչները: Հնդկաստանը պատկանում է խիստ կրոնական երկրների շարքին և ամբողջ մշակույթը հիմնված է կրոնի վրա: 

Հնդկական գիտության զարգացածության վառ վկայությունն է փիլիսոփայական ուղղությունների առկայությունը: «Գուպտաների» շրջանում գիտական սուր պայքար էր ընթանում նյութապաշտական և գաղափարապաշտական ուղղությունների միջև:
Читать далее

Թեմա 1. Արևելյան քաղաքակրթությունները

d7e5f6057438f8b9817e0c0a6d62df161. Ի՞նչ ազդեցություն են ունեցել աշխարհագրական պայմանները եգիպտական քաղաքակրթության ձևավորման վրա։

Եգիպտական քաղաքակրթությունը ձևավորվել է Աֆրիկայի հյուսիս–արևելքում` Նեղոս գետի ստորին հոսանքի շրջանում: Աշխարհագրական առումով երկիրը բաժանվում է երկու մասի` Վերին և Ստորին Եգիպտոս: Վերին Եգիպտոսը ձգվում է Նեղոսի հովտով, որը գետի երկու ափերին ընկած մի նեղ գոտի է: Ստորին Եգիպտոսը Նեղոսի դելտայի շրջանն է: Նրա ջրերով ոռոգվող տարածքից հնարավոր էր բերք հավաքել տարին մի քանի անգամ: Նեղոսի հովտում օգտակար հանածոներ չկան, սակայն փոխարենը հարևան շրջանները հարուստ են մետաղահանքերով: Читать далее