Երևանի բերդ | «Հին Երևան» նախագիծ

Երևանի բերդ

Լինելով աշխարհի հնագույն բնակավայրերից մեկը՝ Երևանն ունեցել է բազմաթիվ բերդեր ու ամրոցներ: Դրանցից յուրաքանչյուրի շնորհիվ մենք կարողացել ենք իմանալ քաղաքի պատմության մասին:

Այսօր կպատմեմ «Երևանի բերդ»-ի մասին, որն առաջին անգամ հիշատակվում է 7-րդ դարում, իսկ 16-19-րդ դդ. նրա մասին արդեն խոսում էին ճամփորդողներն ու ուսումնասիրողները: Читать далее

Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին /1941-45 թթ․/ | Թեմա 9

89-րդ Թամանյանական դիվիզիա

1․ Ներկայացրե՛ք Հայաստանը ֆաշիստական Գերմանիայի ռազմական պլաններում։

Հիտլերյան Գերմանիայի ծրագրերում ԽՍՀՄ-ի տարածքը զավթելուց հետո բաժանվելու էր մի քանի մասերի։ Դրանցից մեկը կրում էր  «Կովկաս» անունը՝ Թբիլիսի կենտրոնով և իր կազմում «Հայաստանի կոմիսարիատով»։ Читать далее

Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները /1921թ․/ | Թեմա 6

Treaty_of_Moscow_1921

1․ Ի՞նչ ազգային-տարածքային չլուծված բարդ հիմնահարցեր էր ժառանգություն ստացել Խորհրդային Հայաստանը Հայաստանի առաջին հանրապետությունից։

Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո՝  1918թ. մայիսի 28-ին, խորհրդային հանրապետությանը փոխանցվեց տարածքային– սահմանային չլուծված խնդիրների մեծ փաթեթ: Նպաստավոր իրավիճակ ստեղծվեց հայ–վրացական տարածքային վեճերից մեկը` Լոռու չեզոք գոտու խնդիրը: Մեկ այլ տարածքային վեճի առարկա էր հայկական Ջավախքի խնդիրը: Բացի այդ, առաջ էին եկել Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի հիմնախնդիրը:

Читать далее

Հայաստանի առաջին հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը։ 1920թ․ Մայիսյան ապստամբությունը | Թեմա 2

49756_b1․ Ներկայացրե՛ք և բնութագրե՛ք Հայաստանի առաջին հանրապետության քաղաքական կյանքը և քաղաքական կուսակցությունները։ Համեմատե՛ք ներկայիս Հայաստանի քաղաքական կյանքիի հետ։

ՀՀ-ում կամաց-կամաց զարգանում էր հասարակական–քաղաքական կյանքը: Լույս էին տեսնում մի քանի պարբերականներ, գործում էին բազմաթիվ հրատարակություններ ու տպարաններ, թերթերը լուսաբանում էին երկրի առօրյան՝ կար խոսքի ազատություն։   Читать далее

Հայաստանի առաջին հանրապետությունը | Թեմա 1

1. Ներկայացրե՛ք Հայաստանի առաջին հանրապետության պետական կառուցվածքը, իշխանության մարմինները՝ համեմատելով այն ներկայիս ՀՀ պետական կառուցվածքի և իշխանության մարմինների հետ: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում դրանց միջև:

Հայաստանի առաջին հանրապետության պետական կառուցվածքը և պետական մարմինները շատ դժվար է համեմատել ներկաիս ՀՀ պետական կառուցվածքի և իշխանության մարմինների հետ: Նմանություն առհասարակ չեմ տեսնում: Եթե առաջինները ամեն ինչ անում էին, որպեսզի ՀՀ դառնա անկախ և ուժեղ, ներկաիս կառավարությունն անում է ճիշտ հակառակը: Ծանոթանալով Բաթումի պայմանագրին կարող եմ ասել, որ կամաց-կամաց շարժվում ենք այդ ուղղությամբ և մեկ օր ամբողջությամբ կկորցնենք մեր երկիրը:

Читать далее

«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ

Իմ գերդաստանի պատմությունը շատ հետաքրքիր է:

20200417_182022

Իմ մայրիկիս պապիկի հայրիկի պապիկը՝ Դովլաթը, 1800-ական թթ., Թուրքմենչայի պայմանագրի կնքումից հետո, իր երկու որդիների` Վարդանի ու Սայադի հետ,  Խոյ գավառից, որը գտնվում է  Իրանի հյուսիս-արևմուտքում, Արևմտյան Ադրբեջան նահանգում և Կապուտան լճից դեպի հյուսիս,  տեղափոխվել են Հայաստանի Մալիշկա գյուղ:

Իմ նախնիները եղել են խաչագողներ, բայց Հայաստան տեղափոխվելուց հետո չեն զբաղվել այդ գործունեությամբ: Ըստ արձանագրության, 1873թ. Վարդանն ու Սայադը արդեն ոչ թե Բադալով են (մոռացա ասել, որ ի սկզբանե Դովլաթի ազգանունը եղել է Բադալով), այլ Դովլաթով: Այդպես առաջացել է մայրիկիս ազգանունը՝ Դովլաթյան:

Ինչո՞վ են զբաղվել այդ երկու եղբայրները՝ դժվարանում եմ պատասխանել: Բայց գիտեմ, որ  մայրիկիս պապիկի հայրը՝ Հովհաննեսը՝ Վարդանի տղան, շատ հարուստ է եղել: Իր մահից առաջ նա իր կնոջը կանչում է և թաքուն ասում, որ այգում մի կուժ ոսկի է պահել: Սակայն, ինչպես ասում են, կինը չի գտնում այդ ոսկիները և արդյո՞ք այն մեկ ուրիշ ն է գտել, թե ոչ՝ անհայտ է: Ասեմ նաև, որ Մալիշկա գյուղի սուրբ Աննա եկեղեցին կառուցված է մայրիկիս պապիկի հայրական տան կողքը:

Читать далее