Ատոմային էներգիա

Մեծ կարգաթիվ ունեցող միջուկները, որոնք կոչվում են ծանր միջուկներ, անկայուն են: Դրանք ժամանակի ընթացքում ինքնակամ փոխակերպվում են ավելի փոքր կարգաթիվ ունեցող միջուկների, միաժամանակ անջատելով էներգիա:
Այդ երևույթը հայտնագործել է Անրի Բեկերելը 1896թ-ին, ուրանի աղերի վրա Արևի ճառագայթների ազդեցությունը հետազոտելիս:
Հետագայում Մարիա և Պիեռ Կյուրի ամուսինները հայտնաբերեցին ճառագայթող այլ նյութեր ևս. թորիում` Th, պոլոնիում` Po, ռադիում` Ra և այլն:
70204_1.jpg

Читать далее

Լուսնի և Արեգակի խավարումներ

Что делал Пророк ﷺ при затмении Солнца и Луны? | islam.ru

Խավարումներն աստղագիտական երևույթներ են: Դա տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ տիեզերքում մի առարկա արգելում է դիտորդին տեսնել այլ առարկա տարածության մեջ: Երկրից խավարումների երկու հիմնական տեսակ կա ՝ Արեգակի խավարում և Լուսնի խավարում: Читать далее

Լույս: Լույսի տարածումը համասեռ միջավայրում

Ի՞նչ է լույսը։

Ըստ Նյուտոնի՝ Լույսը կազմված է փոքրիկ մասնիկներից՝ կորպուսկուլներից, որոնք լուսատու մարմինը առաքում է բոլոր ուղղություններով՝ ճառագայթների երկայնքով:

Ըստ Հյուգենսի՝ Լույսը առաձգական ալիք է՝ լույսի աղբյուրից հեռացող համակենտրոն գնդոլորտների տեսքով:

Читать далее

Հաստատուն մագնիսներ: Հոսանքի մագնիսական դաշտը:

Ի՞նչ է նշանակում «մագնիս» բառը:

Մագնիս նշանակում է «Մագնեսիայից բերված քար»:

Ո՞րն է բնական մագնիսը:

Մագնիսական երևույթները, ինչպես և էլեկտրական երևույթները, մարդկության հայտնի էին դեռ շատ վաղ ժամանակներից: Մ. թ. ա. VI դարում արդեն գիտեին երկաթե իրերը դեպի իրեն ձգող հանքատեսակի մասին, որին անվանում էին «չու-շի», այսինքն՝ սիրող քար:  

Հետագայում այն անվանեցին բնական մագնիս, քանի որ, երկաթաքարի մեծ քանակներ հայտնաբերվեցին Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի շրջակայքում: Читать далее