Թեմա 7. Արտավազդ 2-րդ և հաջորդներ.

1. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Հայաստանը Արտավազդ 2-րդի օրոք: Ճի՞շտ էր արդյոք այն․Ձեր կարծիքը։

Արտավազդ 2-րդը  ք.ա. 55 թ. զբաղեցնելով հայոց գահը,  ժառանգում է կայացած պետություն, որն ուներ հզոր բանակ և առաջադեմ տնտեսություն։ Նա գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական թագավորությունը։  Նա կողմնակից էր չեզոքության քաղաքականությանը, թույլ չէր տալիս, որ Հայաստանը ներքաշվի պատերազմների մեջ: Читать далее

Թեմա 6. Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը․

1. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ՝ ներկայացնելով Արտաշես 1-ինին որպես ռազմական և քաղաքական գործչի:

Արտաշես I բանակը բաժանեց 4 սահմանակալ զորավարությունների՝ ըստ աշխարհի չորս կողմերի: Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների: Արքան կարգավորեց երկրի կառավարման համակարգը և պետության կարևորագույն պաշտոններում նշանակեց իր մերձավորներին: Արտաշես I առաջնահերթ խնդիրն էր վերականգնել Մեծ Հայքի անջատված տարածքները: Նա Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեց անջատված շրջանները: Նա միավորեց հայկական տարածքների մեծագույն մասը: Читать далее

Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը: Հին Հայաստանի մշակույթը | Թեմա 9-10

 Ներկայացրե՛ք Մծբինի խաղաղության պայմանագիրը:

Մեծ Հայքի նվաճման համար Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև մրցությունը, որը սկսվել էր 1-ին դարում, շարունակվում է նաև 2-3-րդ դարերում։  297 թվականին հռոմեա-հայկական համատեղ ուժերը պարտության են մատնում պարսիկներին։  Կռվի ժամանակ վիրավորվում է Ներսեհ թագավորը, ինչպես նաև գերի են ընկնում բարձրաստիճան զինվորականներ։ Սասանյան Պարսկաստանը ստեղծված իրավիճակում հարկադրված էր հրաժարվել իր ծրագրերից և հաշտություն կնքել։ 

Մծբինի խաղաղության պայմանագիրը կնքվեց  298 թվականին Մեծ Հայքի և Սասանյանների միջև: Читать далее

Տիգրան Մեծի տերության անկումը: Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք | Թեմա 7-8

1. Համեմատե՛ք Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը, դրանց արդյունքները:

Տիգրանակերտ Պոնտոսում հռոմեական տիրապետությունը տապալելու և իր դաշնակից Միհրդատ VI Եվպատորին գահին վերականգնելու նպատակով, Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծը նախապատրաստվել է երկու ուղղությամբ մտնել Ասիա հռոմեական մարզը և վճռական ճակատամարտ տալ Եփեսոսի մոտ: Սակայն, կանխելով Տիգրան Բ Մեծի հարձակումը, Ք.ա.   69-ի գարնանը հռոմեական 40 հազարանոց բանակը՝ Լուկուլլոսի հրամանատարությամբ, Կապադովկիայի վրայով ներխուժել է Հայաստան և պաշարել է Տիգրանակերտը: Տիգրան Բ Մեծը սեպտեմբերի վերջին Տավրեսի իր ռազմակայանում ավարտել է զինվորական ուժերի համախմբումը և ընդառաջ ելել թշնամուն: Читать далее

Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ. Տիգրան Մեծի տերությունը | Թեմա 5-6

  1. Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի՝ Ք․ա․ 92-87թթ․ նվաճումների ժամանակագրությունը։
Ք․ա․ 93թ․ և ք.ա. 91թ. Հայերի մուտքը Կապադովկիա և Արիոբարզան Հռոմեացերը փախան Հռոմ:
Ք․ա․ 92թ Ապստամբություն Վիրքում և նրա վերամիավորումը Մեծ Հայքին
Ք․ա․ 92թ․ Տիգրան II-ի հետ Սելևկյան թագավոր Անտոքոս X Եվսոբեսի բախումը Կոմմագենեի սահմանին։ Անտիոքոսի պարտությունն ու մահը։
Ք․ա․ 92թ․ Կոմմագենեի միացումը Մեծ Հայքի տերությանը:
Ք․ա․ 87-85թթ. Տիգրան II-ի արշավանքը Հյուսիսային Միջագետք՝ Միգդոնիայի(Մծբին) և Օսրոյենի(Եդեսիա) գրավումը, «70 հովիտների»,  Կորդուքի ու Ադիաբենեի գրավումը, Հայկական զորքերի կողմից Ատրպատյան Մարաստանի և բուն Մարաստանի նվաճումը։ Պարթևների պարտությունը և Տիգրան II-ի հռչակումը «արքայից արքա»:

Читать далее

Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում: Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին | Թեմա 3-4

1. Նկարագրե՛ք Երվանդ Սակավակյացի թագավորության սահմանները:

Ք.ա. 580-570 թթ Երվանդ I Սակավակյացի անունով Հայկազունիների արքայատոհմի նոր ճյուղ ստեղծվեց, որը կոչվվեց Երվանդական կամ Երվանդունի: 

Երվանդ I Սակավակյացին ունեցել է ընդարձակ տիրապետություն՝ սահմանները հյուսիսարևելքում հասնում էին կուր գետը, հյուսիս-արևմուտքում՝ Սև ծով, արևելքում՝ Մարաստան, իսկ հարավում՝ Հյուսիսային Միջագետք:  Читать далее