Վանո Սիրադեղյան «Ափսոս էր Երեխան»

Երբ մարդը ժամանակ ունեցավ ու ետ նայեց, տեսավ, որ անցյալը սուզվում է մոռացության մեջ։ «Չի կարող պատահելե,-եղավ առաջին միտքը։ Ամեն անգամ, երբ հընթացս մի հայացք էր ձգել անցյալին եւ շտապ վերադարձել առօրյային, տպավորվել էր, թե այնտեղ ամեն ինչ կարգին է։ Որ այնտեղ, հիշողության դարանում օրերի ընթացքը տպված է անկորուստ, եւ միայն ժամանակ է պետք՝ պատկերաշարքը մտովի շարժման մեջ դնելու համար։ Բայց ահա ժամանակ ունեցավ եւ տեսավ, որ կյանքը իր հետքերը մի ծայրից ջնջում է։
«Ի՜նչ վիրավորական էե,-մտածեց մարդը։ Այլեւս հասկանալի էր, անդունդը առջեւում չէ, որի եզրին ընդհատվում է կյանքը։ Որ մահը դարանակալ չի սպասում առջեւը՝ մի տեղ, այլ հուշիկ, գոյության հետքերը ջնջելով՝ գալիս է թիկունքից եւ երբ հասավ քեզ, առջեւում ոչինչ չի լինելու։

Читать далее

Վանո Սիրադեղյան «Ափսոս էր Երեխան» | վերլուծություն

Պատմվածքը 50-անց մարդու մասին է, որը հասկանում է, որ անցյալը կամաց-կամաց մոռացվում է: Նա հիշում էր իր մանկությունը, թե ինչպես էր ապրում, ինչ էր սիրում կամ չէր սիրում ուտելի 20 տարեկանում՝ մեծ դժվարությամբ սովորեց խաշ  ուտել, որից հետո էլ սովորեց օղի խմել, որպեսզի խաշի հանդեպ զզվանքը հաղթահարի: Հիշեց, որ հեռուստացույցից հնարավոր չէ պոկվել՝ լինի ցերեկ թե գիշեր, լինես արդուն թե քնած, և հայտնի չէ, թե ինչ արդյունք կունենա այդ սովորությունը: Նա էլի շատ բան հիշեց, քանի դեռ սուրճը եփվում էր, հետո խմում այն:

Читать далее

Վանո Սիրադեղյան «Սիրելու տարիք» | Վերլուծություն

Պատմվածքը մի տղայի մասին է, որին միշտ ծեծում են: Կռիվների ժամանակ նա հասկանում է, որ անհրաժեշտ է կամ խփել, կամ էլ քեզ կխփեն, բայց ծեծվածը միշտ նա էր լինում:

Դա ադպես էր, մինչև նա չսիրահարվեց: Այդ ժամանակ նա հասկանում էր, որ պետք է անի այնպես, որ իր սիրած աղջկան ոչ ոք ծուռ չնայի: Դրա համար պետք էր ամբողջ կամքի ուժը հավաքեր և կռվեր, որ իր արժանապատվությունը բարձրանա: Նա  անգամ պատրաստ էր պատերազմելու հանուն աղջկա: Եվ սկսվեց «պատերազմը», որտեղ նա միայնակ էր մի խումբ տղաների դեպ:

Առաջին հայացքից տղան կարող է երևալ շատ թույլ, բայց ես կարծում եմ, որ նա քաջ էր, մեծ կամքի ուժ ուներ և չհանձնվելու ունակություն։ Նա նպատակասլաց էր և ամեն ինչ անում էր իր սիրած աղջկա համար:

Վանո Սիրադեղյան «Անանձրև հուլիս» | վերլուծություն

Պատմվածքը մարդու առօրյա կյանքի մասին է: Բոլոր մարդիկ օրը սկսում են նույն ձև՝ արթնանում ենք, սուրճ խմում, գնում անձնական գործերով՝ կամ աշխատանքի, կամ պարապմունքի, կամ մեկ այլ գործերով զբաղվում, իսկ երեկոյան վերադառնում տուն:  Եվ այդպես ամեն օր: Հետաքրքիր է, ինչո՞ւ է այդպես բոլորի մոտ: Մի՞թե ոչ ոք չի ուզում փոխել ապրելակերպը: Կարծում են ոչ թե չեն ուզում, այլ ծուլանում են որևէ բան փոխելու, քանի որ շատ-շատերը խուսափում են նորամուծություններից: Սակայն, մարդու տեղում դոպելով աշխարհը փոխվում է շատ արագ և գալիս է մի պահ, երբ մարդը չի հասցնում համակերպվել այդ փոփոխությունների հետ, քանի որ փոխվում է սերունդը, իսկ նրա հետ միասին սովորությունները, մտածելակերպը, ապրելակերպը: 

Կարծում եմ, որ Սիրադեղյանը այս պատմվածքով ցանկանում է ասել, որ մարդը պետք է պատրաստ լինի ամեն ինչի, քանի որ չես կարող կանխատեսել, թե երբ և ինչ կպատահի:

Читать далее

«Ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ»

Առաջին անգամ Վանո Սիրադեղյանի մասին ծանոթացա այս հոդվածից: Մինչ այդ ես նրա մասին չէի լսել: Հրանտ Մաթևոսյանը գրում է, թե ինչպես գրականության ասպարեզ մտավ մի տղա, որը  բոլորից ճշգրիտ էր գրում: Վանո Սիրադեղյանի պատմվածքները հասարակ բաների, իրադարձությունների մասին են, սակայն նրանք գրված են բավականին բարդ լեզվով: Չգիտեմ ինու է այդպես, բայց պատմվածքի մեջ ավելի խորասուզվելու, ավելի ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է մի քանի անգամ ընթերցել: 

***

Ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ

Չեմ ասի, թե մուտքը արձակի երկիր խանդով ընդունեցի: Ամենևին:

Читать далее