1․ Ներկայացրե՛ք Մերձավոր և Միջին Արևելքի երկրների համեմատական բնութագիրը։
Իրան: Առաջին աշխարհամարտից հետո Իրանում ուժեղ էին Մեծ Բրիտանիայի դիրքերը: 1919 թ. կնքվեց անգլո-իրանական համաձայնագիր, որով ճանաչվում էին Իրանի անկախությունը և տարածքային ամբողջականությունը։ Համաձայնագիրը նախատեսում էր նաև Մեծ Բրիտանիայի համակողմանի աջակցությունը երկրի տնտեսության վերականգնման և բանակի վերակազմակերպման ուղղությամբ: Անգլիացիները պարտավորվում էին կատարելագործել Իրանի ֆինանսատնտեսական կառավարման համակարգը։ Դրանով Իրա- նը հայտնվում էր Մեծ Բրիտանիայի քողարկված հսկողության ներքո։