Արևմտահայ գրականության ընթերցումներ | նախագիծ

Քո ցանկությամբ կարող ես ընտրել արևմտահայ այլ գրող, ծանոթանալ ստեղծագործություններին, վերլուծել կամ ձայնագրել:

Ռուբեն Զարդարյան «ՏԷ՜Ր, ԼՍԷ՛ ՄԵԶԻ»

Պատմվածը ցեղասպանությունից փրկված հայ մանուկների մասին է, որոնք գերմանական  որբանոցից աղոթում էին և օգնության կանչում: Երեխաները վախենում էին, բայց կարծես այդ գիշեր հենց մահն էր տերը, որի ձեռքերը մինչև արմունկներ թաթախված էին արյան մեջ: Գիշերները անցնում էին, բայց երեխաներին ոչ ոք չէր լսում:  Այնուամենայնիվ ամեն գիշեր որբերը դողդոջուն շրթունքներով անծանոթ մի զորություն էին փնտրում և Աստծուն խնդրում, որ օգնի: Читать далее

Ռուբեն Զարդարյան  «ՏԷ՜Ր, ԼՍԷ՛ ՄԵԶԻ»

Ամէն գիշեր, Մէզիրէի սնարին վրայ հանգչած, քաղաքին հեռաւոր առանձնութեան մէջ ծրնադիր՝ գերմանական հայ որբանոցը իր խմբական աղօթքը կ՚երգէր բարձրաձայն. մանկական հարիւր շրթունքներ կը դառնային դէպի խաւարը, դէպի համր մթութիւնը ու պաղատագին, յուսահատ, արտասուալից տրտմութեամբ կ՚աղաղակէին.

— Տէ՛ր, լսէ՛ մեզի… Читать далее

Կարդում ենք Համո Սահյան | նախագիծ

maxresdefault (1)

  1. Ծանոթացիր Համո Սահյանի բանաստեղծություններին: Հավանածդ բանաստեղծությունը բարձրաձայն կարդա:

Երեխայի պես

Հացից խռոված երեխայի պես,
Ինչ անեմ-չանեմ, հացին եմ նայում:
Քունս թռցրել, բայց արի ու տես,
Բարձից փախչելով, բարձին եմ նայում: Читать далее

Սահյանական օրեր

5. Կարդա բանաստեղծությունը և գրավոր պատասխանիր տրված հարցերին:

Ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Читать далее

Սահյանական օրեր

  1. Ծանոթացիր Համո Սահյանի բանաստեղծություններին: Հավանածդ բանաստեղծությունը բարձրաձայն կարդա:

Երեխայի պես

Հացից խռոված երեխայի պես,
Ինչ անեմ-չանեմ, հացին եմ նայում:
Քունս թռցրել, բայց արի ու տես,
Բարձից փախչելով, բարձին եմ նայում:

Читать далее