Ղազարոս Աղայան — «Վիշապին հաղթողը»

MataniaPegՄի քանի նախադասությամբ գրել՝ ինչի՞ մասին էր ձեր կարդացած պատմվածքը:

Բելլերոֆոն շատ քաջ էր և մեկ անգամ, երբ գալիս է Ասիա  թագավորին տեսնելու, թագավորն առաջարկեց նրան  գտնել չար Օշափին և սպանել, և Բելլերոֆոն համաձայնվեց: Իմանալով ինչպիսի արագաշարժությամբ է օժտված Օշափը, Բելլերոֆոն որոշեց ձեռք բերել ամենաքաջ և ամենազորեղ ձին՝ Պեգասին: Նրան գտնելու համար նա եկավ Էլլադայի Պիրենայի աղբյուրի մոտ: Տեղացիներին հարցուփորձ է անում են, բայց բոլորն ասում են, որ լսել են Պեգասի մասին, բայց նա երբեք չի իջել աղբյուրի մոտ: Երկար ժամանակ սպասելուց հետո, մեկ օր Պեգասը գալիս է աղբյուրի մոտ, ջուր խմելուց հետո Բելլերոֆոն մի ակնթարթում ճարպիկ ոստյունով թռնում  նստում է ձիու վրա և գնացին Ասիա՝ Օշափի հետ կռվի: Օշափ շատ ուժեղ և արագընթաց էր, և նրան հաղթելն այնքան էլ հեշտ չէր: Բայց Բելլերոֆոնին ու Պեգասին հաջողվեց հաղթել չար Օշափին: Հաղթանակից հետո նրանք միասին վերադարձան Էլլադա՝ Պիրենայի աղբյուրի մոտ: Читать далее

Ղազարոս Աղայան «Վաճառականի խիղճը»: Հարցեր

Ղազարոս Աղայան «Վաճառականի խիղճը»

Հարցեր

Կարդալ պատմվածքը, մի քանի նախադասությամբ գրավոր պատմել: 

Գյուղացին իր միակ որդուն տանում է քաղաք մի վաճառականի  մոտ աշակերտ տալու և  երկար զրուցելուց հետո վաճառականը համաձայնում է հինգ տարով վերցնել տղային աշխատավարձի հարցը գյուղացին թողնում է վաճառականի խղճին: 3 տարի անց գյուղացու տղան շատ հմուտ գործակատար է դառնում: 5 տարի անց տղան մայրիկից նամակ է ստանում, որ հայրը մերձիմահ հիվանդ է և հաշիվները տիրոջ հետ փակի ու վերադառնա, բայց վաճառականը մտադիր չէր գումար տալ տղային պատճառաբանելով, որ նրան հինգտարի պահել է : Գործը հասնում է մինչև թագավոր: Երկու կողմը լսելուց հետո թագավորը վճռում է վաճառականի հարստության կեսը տալ  գործակատարին Читать далее

Ղազարոս Աղայան «Մանուկ-Խանը»

Ինչպես մեծերի մեջ կան տխմար և իմաստուն մարդիկ, մանուկների մեջ էլ կան տխմարներ ու իմաստուններ։ Իմաստությունը հասակից կախումն չունի, այդ մի շնորհք է, որ Աստված նրան է տալիս, ում ընտրում է ինքը։ Այսպիսի ընտրվածներ շատ քիչ են լինում թվով։ Ամեն մարդ կարող է իմաստությունը սիրել, իմաստասեր լինել, բայց ո՛չ իմաստուն։ Սողոմոն իմաստունը տասներկու տարեկան ժամանակ արդեն իմաստուն էր։ Դանիել մարգարեն նույնպես իմաստուն էր շատ փոքր հասակից։ Այսպիսի իմաստուն մանուկներ հայոց մեջ ևս շատ են եղել։ Եվ թեպետ դրանց պատմությունը հեքիաթների կարգն է ընկել, բայց ճշմարիտ եղած բաներ կան։ Ահա՛ այդպիսի մի մանուկի պատմություն պիտի անեմ։ Читать далее

Ղազարոս Աղայան «Զանգ-Զրանգի» մաս 5րդ

5-րդ մաս

Տղան իջավ ծառիցը, Զանգի-Զրանգին փաթաթվեցին նրա ոտներին և կաղկանձելով հայտնեցին իրանց ուրախությունը տիրոջ ազատության համար։ Թաթուխն էլ նրանց գլխները շփեց և հայտնեց իր շնորհակալությունը։ Հետո արյունոտ տերևը վերցրեց, ծալեց, դրավ ծոցումը և ընկավ ճամփա։ Շատ գնացին թե քիչ՝ սրանք հանդիպեցին մի քարվանի։ Քարվանի տերը որ տեսավ Թաթուխի շները՝ շատ հավանեց և ասաց մտքումը. «Եթե այս առյուծանման շներն իմս լինին, էլ հարամուց երկյուղ չեմ ունենալ, հարյուր հարամի (քարվան կտրող ավազակ) էլ որ լինին, սրանք երկուսով ամենի պատասխանն էլ կտան»։  Читать далее