Թեմա 11․ Կիլիկյան Հայաստանը․

1 Ներկայացրե՛ք Կիլիկիայում հայկական պետության ստեղծման պատմական գործոնները։

Լևոն I-ը բյուզանդացիներից գրավեց Մասիս, Ադանա և Տարսոն քաղաքները: Երկարատև ու համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանի սահմանները հարավում հասան մինչև Միջերկրական ծով:

Աշխարհագրական դիրքի շնորհիվ Կիլիկիան ցամաքային և ծովային առևտրական ճանապարհների խաչմերուկում էր, ուստի Լևոնը մեծ ուշադրություն էր դարձնում առևտրի զարգացմանը: Վերակառուցվեցին ու բարեկարգվեցին Այաս և Կոռիկոս նավահանգիստները: Կառուցվեց ոչ միայն ռազմական, այլև առևտրական նավատորմ: Читать далее

Թեման 10. Հայաստանը 11-14-րդ դարերում․

1․ Նկարագրե՛ք Սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքները։

Սելջուկ-թուրքերի նախնիներն ապրում էին Չինաստանից հյուսիս ընկած տարածքներում և Միջին Ասիայում: Նրանք զբաղվում էին քոչվորական անասնապահությամբ և տեղից տեղ էին շարժվում իրենց ընտանիքների ու հոտերի հետ միասին: Թուրքերի մի մասը, իրենց առաջնորդ Սելջուկի ժառանգների ղեկավարությամբ, XI դ. սկզբներին գրավեց Պարսկաստանը և մոտեցավ Հայաստանի սահմաններին: Читать далее

Թեման 9. «Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը»

Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ ստորև թվարկված արքաներից մեկի մասին՝ նկարագրելով տվյալ արքայի գործունեությունը․

Աշոտ 2-րդ Երկաթ

Աշոտ Երկաթը շատ քաջ էր, ուժեղ և խելացի: Նրա գահակալության տարիների մեծ մասը անցկացրեց պատերազմներում և ունեցել է բազում հաղթանակներ: Քաջության համար ժողովուրդը նրան կոչեց Երկաթ:

Երբ Աշոտ II Երկաթը գահ բարձրացավ Հայաստանում ծանր իրավիճակ էր։ Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել էր Հայաստան և սպառնում էր վերացնել երկրի անկախությունը, ինչի հետևանքով հայ ժողովուրդը ապստամբություն բարձրացրեց։ 910թ–ին Աշոտ Երկաթը իր եղբոր՝ Մուշեղի հետ,  դուրս  եկան Յուսուֆ ամիրայի դեմ և Ձկնավաճառի ճակատամարտում գլխավորեցին հայոց բանակը։ 

Читать далее

Թեմա 8․ Հայաստանը 7-8-րդ դարերում․

1. Ի՞նչ պայմաններով կնքվեց հայ-արաբական պայմանագիրը: Ի՞նչ նշանակություն ունեցավ այն:

652 թ.  հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի կառավարիչ Մուավիայի միջև Դամասկոսում  կնքվեց հայ-արաբական պայմանագիր: Ըստ պայմանագրի. Читать далее

Թեմա 7. «Հայկական պետականության նախարարական շրջանը».

Համեմատե՛ք Վարդան և Վահան Մամիկոնյանների կերպարները

Վարդան Մամիկոնյանը   (391թ.- 26. 05. 451թ.) հայ պետական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական գործիչ էր, Սասանյան Պարսկաստանի դեմ 450-451թթ. ազատագրական պայքարի առաջնորդը, սպարապետ Համազասպ Մամիկոնյանի և Սահակ Պարթևի դուստր Սահականույշի ավագ որդին: Читать далее

Թեմա 6.  «Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին».

Ներկայացրե՛ք  արքաների կարևոր ձեռնարկումները կենտրոնական իշխանության հզորացման գործում՝

Տրդատ 3-րդ — Տրդատը Գրիգորի հետ շրջում է Հայոց աշխարհով, քրիստոնեություն քարոզում, քանդում հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականն է կառուցում, կառուցում է Էջմիածնի Մայր Տաճարը, իսկ  301 թվականին քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն: Տրդատ Գ սահմանային շրջաններում հաջող մարտեր է վարել   պարսկական զորքերի դեմ, Գարգարացվոց դաշտում հաղթանակ ճակատամարտ տվել հյուսիսային ցեղերին։ Читать далее