Նահապետ Քուչակ

Նահապետ ՔուչակՆահապետ Քուչակ, Նահապետ վարպետ աշըղ Քուչակ, Չիչակ, վանեցի կամ Վանլի Քոչակ [XV դ. վերջ կամ XVI դ. սկիզբ, հավանաբար գ. Խառակոնիս (Վանի նահանգում) — 1592, թաղվել է Խառակոնիսի Ս. Թեոդորոս եկեղեցու գերեզմանատանը], հայ առաջին աշուղ-երգիչներից: Նրա մասին եղած ժող. զրույցները և «Նահապետ վարպետ» կոչումը վկայում են, որ եղել է սիրված երգիչ և աշուղ: Նահապետ Քուչակի անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել և առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով: 1880-ական թվականներից թյուրիմացաբար Նահապետ Քուչակին են վերագրվել նաև միջնադարյան հայրենները: Читать далее