Ազնվամորու օգտակար հատկությունները/ Դեղատուն խոհանոցում / նախագիծ

Ազնվամորի (մալինա), արքայամորի, մոռի-վարդազգիների ընտանիքի, վարդայինների ենթաընտանիքին պատկանող բազմամյա թուփ է։ Կյանքի առաջին տարում ցողունները խոտային են, բարակ, ծածկված են սուր փշերով։ Աշնանը ցողունները փայտանում են, իսկ հաջորդ տարվա գարնանը` ճյուղավորվում և կորցնում փշերը։

Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոս ամիսներին։ Պտուղը բաղկացած է բազմաթիվ մանր կորիզապտուղներից։ Հայտնի է հնագույն ժամանակներից։ Կան հիշատակություններ, որ բույսի մասին իմացել են առասպելական Տրոյայում, Կրիտոս կղզու բնակիչները հավաքել են ազնվամորու հատապտուղները` Իդա լեռան վրա, որը Զևսի ծննդավայրն էր։ Եվրոպայում ազնվամորին հայտնվել է` 16-րդ, իսկ Ռուսաստանում` 17-րդ դարում։ Աստղագուշակները համարում են, որ ազնվամորին կարող է մարդուն պարգևել սիրելու ունակություն։ Читать далее

Գազար / Ուսումնական աշուն նախագիծ / նոյեմբերի 2-7

Գազարը հովանացավորների ընտանիքին պատկանող միջին եվրոպական բույս է: Հին հույները, իսկ նրանցից հետո հռոմեացիները գազարը լայնորեն մշակում էին, անվանելով այն «դաուկուս» կամ «կարոտե»: Միայն XVIIդ. Եվրոպացիներըը սկսեցին գազարը աճեցնել ամենուրեք և ստեղծեցին ամենալավ տեսակներից մեկը՝ կարոտելը: XVI-XVIIդդ Մոսկվա այցելող օտարերկրացիները վկայում, որ գրեթե ամեն մի տանը կից կար բանջարանոց, որը միևնույն ժամանակ մրգատու այգի էր, գազարի մարգերը գտնվում էին մրգատու ծառերի միջև: Читать далее

ՍՇՎ /սուր շնչառական վարակ/, գրիպ

ՍՇՎ

ՍՇՎ դա վիրուսային ծագման վարակ է, որը փոխանցվում է օդակադիլային միջոցով, հիվանդության գաղտնի շրջանը տևում է մի քանի ժամից, մի քանի օր։

Կլինիկական նշանները՝ հազ, փռշտոց, քթահոսություն, քթի փակվածություն, դժվար շնչառություն, ջերմություն, կոկորդի հազ, թուլություն, ախորժակի նվազում, մկանացավ, գլխացավ, ոտքերի ցավ։

Ինչպե՞ս կանխարգելել՝ հաճախակի օդափողել սենյակը, հաճախակի լվացվել, կոփել օրգանիզմը, վիտամին C-ով հարուստ սնունդ/ցիտրուս, կարմիր բիբար, կանաչ բիբար, կիվի և այլն/։ Читать далее

Վարակիչ հիվանդություններ / առողջագիտություն

Վարակիչ են կոչվում այն հիվանդություններն, որոնք անցնում են միկրոբներով՝ վիրուսներով, սնկերով և բակտերիաներով: Որպեսզի առաջանա ինֆեկցիոն հիվանդություն պարտադիր է երեք պայման՝

  1. Հիվանդության հարուցիչ:
  2. Փոխանցման ճանապարհ:
  3. Ընկալունակ օրգանիզմ:

Читать далее

Կորոնավիրուս

Դեկտեմբերին Չինաստանի Ուխան քաղաքում արձանագրվել է թոքաբորբի բռնկում։ Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդության պատճառը  վիրուսի տեսակն է, որը պատկանում է կորոնավիրուսների ընտանիքին, որում ընդգրկված է նաև SARS-ը կամ Ատիպիկ թոքաբորբը։ Վիրուսի տարածման էպիկենտրոնը Ուխանն է, սակայն հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Թայլանդում և Ճապոնիայում։ Նոր վիրուսն արդեն դուրս է եկել Չինաստանի սահմաններից: Читать далее

Դդմի սերմերի օգտակար հատկությունները

1524073755_images_cms-image-000042331Դդումը միայն համեղ սնունդ  չէ: Շնորհիվ իր բազմաթիվ օգտակար հատկությունների՝ այն ամրապնդում է օրգանիզմն ու բուժում բազմաթիվ հիվանդություններ:

Դդմի սերմերի օգտակար հատկությունների մասին  քչերը գիտեն  թե որքանով են նրանք անհրաժեշտ մեր օրգանիզմին և  ինչքան օգտակար ու բուժիչ են: Читать далее