Սարգիս Հարությունյան « Հայ հին վիպաշխարհ»

Հայ հին վիպաշխարհ

Հայկ դյուցազն

42668541_1854743284632603_6646698221135462400_nԱհեղ և երևելի էին առաջին աստվածները, որոնք ստեղծեցին աշխարհն ու մարդկությունը, միաժամանակ և աշխարհի մեծամեծ բարիքները։ Այդ աստվածներից են սերում հսկաների սերունդը՝ վիթխարի ու հաղթանդամ դյուցազուններ, որոնք ամբարտավանանալով և ըմբոստանալով, վճռում են կառուցել Բաբելոնի հսկա աշտարակը, հասնելու երկինք՝ աստվածներին։ Երբ կառուցում են աշտարակը, աստվածների ցասումից վիթխարի հողմ է բարձրանում, կործանում աշտարակը։ Միաժամանակ աստվածների կամքով, յուրաքանչյուր մարդ և հսկա մյուսներին անհասկանալի մի նոր լեզվով է սկսում խոսել, որի հետևանքով մեծ խառնաշփոթություն և իրարանցում է ընկնում նրանց մեջ։ Читать далее

Անկախության 27-րդ տարելիցը Արա լեռան գագաթին

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 27-րդ տարելիցին, մի խումբ աշակերտներով և ուսուցիչներով բարձրացանք Արա լեռը:

Արա լեռը (Արայի լեռը) գտնվում է Հրազդան և Քասախ գետերի միջև: Բարձրությունը 2577մ է: Ունի անկանոն կոնի ձև` հատած գագաթով և օղակաձև խառնարանով:

Քայլարշավը սկսեցինք Երնջատափ գյուղից և մոտ երկու ժամ հետո արդեն Արա լեռան գագաթին էինք: Դժվարությունները շատ էին, բայց կարողացա հաղթահարել: Ճանապարհորդության ընթացքում ձեռք բերեցի նոր ընկերներ և նոր տպավորություններ:

Վանի աշխարհակալ տերությունը

111Վանի տերությունը Արգիշտի I-ի օրոք (Ք.ա.786 — 764 թթ.) Վանի տերությունը հասավ հաջողությունների: Նրա թագավորության մեջ էր Ուրմիք լճի հարավային ափերից մինչև Ջավախքը, Սևանա լճի ավազանից և Կուր գոտից մինչև Մելիտեա և Թաբալ երկրները, Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազանը:

Արգիշտի I-ի արշավանքներից մեկի ժամանակ գրավվեց Բաբելոնիան: Դրանով նա երեք կողմից՝ հյուսիսից, արևելքից և հարավից, աքցանի մեջ վերցրեց Ասորեստանը: Ասորեստանյան տերությունը սարսափի մեջ էր: Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարը հայոց թագավորը բնութագրվում է որպես մի արքա « որի անունն անգամ սարսափելի է, որպես ծանր հողմ, նրա ուժերը մեծաքանակ են»:  Читать далее