Ռաջպուտներ. հնդիկ ասպետներ առանց վախի և կշտամբանքի | թարգմանություն

o-oՌաջպուտները, որոնց նախնիներն եղել են միջինասիական քոչվորներ, բազմիցս անգամ եղել են Հնդկաստանի վահանը մահմեդական նվաճողների արշավանքների ժամանակ։

«Ռաջպուտրա»  բառը բառացիորեն  նշանակում է «արքայի որդի» կամ «ռաջայի որդի»: Պատմաբանները չեն կարողանում համաձայնության գալ Ռաջպուտների ծագման վերաբերյալ: Կա երկու հիմնական վարկած:  Ըստ առաջինի, Հյուսիսային Հնդկաստանի «ասպետները» ծագում են սակասի և յուեջի քոչվոր ցեղերից, որոնք այդ տարածք  եկել հունա-բակտրիական թագավորության անկումից  և Մաուրիա կայսրության փլուզումից հետո: Ըստ երկրորդ վարկածի, որը տարածված է հնդիկ պատմաբանների մոտ, ռաջպուտներն եղել են  ինքնավար արիական բնակչություն: Հավանական է, որ ռազմատենչ քոչվոր ցեղերը,  ներթափանցելով Հյուսիսային Հնդկաստան, աստիճանաբար ձուլվել են, ընդունել հինդուիզմը և միավորվել Կշատրիա կաստայի հոտ՝ դառնալով տարածաշրջանի առաջատար զինված ուժ: Читать далее

Ցինիզմ | ստեղծագործական աշխատանք

scale_1200Այն մարդկանց, ովքեր ցուցաբար արտահայտում են իրենց արհամարհանքը բոլորի կողմից ընդունված նորմերի և ավանդույթների նկատմամբ, անտեսում են բարոյական արժեքները և հեգնում սիրո և սենտիմենտալության ցանկացած դրսևորում, մենք  անվանում ենք ցինիկներ: Читать далее

5 ամենահայտնի գլադիատորները | թարգմանություն

gladiatoryՖլամմա
Ֆլաման Սիրիայից էր։ Նա ասպարեզ է դուրս եկել 34 անգամ:  Նա հաղթել է 21 մենամարտ, իսկ 9 մարտ ավարտվել է ոչ-ոքի։ Չորս անգամ Ֆլամման կարող էր օգտվել ազատություն ձեռք բերելու իրավունքից, ընդմիշտ հեռանալ ասպարեզից և ապրել հասարակ հռոմեացու կյանքով, բայց ամեն անգամ գլադիատորը հրաժարվում էր այդ հնարավորությունից: Ֆլամման մահացավ ասպարեզում երեսուն տարեկանում։ Ի դեպ, նրա մականունն նշանակում էր «հուր»։ Читать далее

Հինգ օղակների գիրք. երկու սրերով սամուրայի տրակտատ | Մաս II |թարգմանություն

Мусаси против Бокудэна.Մուսասիի «Հինգ օղակների գիրքը», որը բաղկացած է հինգ գլուխներից, պարունակում է ամենակարևոր գիտելիքները, որոնք անհրաժեշտ են  սամուրայի համար: «Սրի աստվածը» մեծ ուշադրություն է դարձրել զենք տիրապետմանը։ «Ջրի գրքում» Մուսասին նկարագրում է զենքի տեսակների առավելություններն ու առանձնահատկությունները, սովորեցնում է, թե ինչպես պահել սրերը, ինչպես նայել կռվի ժամանակ, ինչպես կանգնել, ինչպես հետևել զենքին, ինչպես հարվածել և խուսափել դրանցից: «Կրակի գրքում» ուսուցիչը գրում է զորավարության արվեստի մասին: Նա սովորեցնում է, որ մի բանակի հաղթանակը մյուսի նկատմամբ ունի նույն սկզբունքները, ինչ անձնական հաղթանակը մենամարտում: Մուսասիի հիմնական սկզբունքներն են՝ խուսափել սահմանափակ կարծիքներից, վերլուծել կոնկրետ հակառակորդին և հանգամանքները, տիրանալ նախաձեռնությանը, խաթարել թշնամու պլանները, խաբել նրա զգոնությունը և հասցնել վճռական, բայց ոչ հապճեպ, և ջախջախիչ հարված:  Читать далее

Ի՞նչ է մանգան | ստեղծագործական աշխատանք

gUeo2TLr_1oՔանի որ վերջերս սկսել եմ հետաքրքրվել մանգայով և կերպարներ նկարել, այսօր մի փոքր կպատմեմ, թե ինչ է մանգան։

Ինչպես արվեստի ցանկացած ձև, մանգան նույնպես ունի իր պատմությունը, բայց չկա ընդհանուր կարծիք այն մասին, թե ինչպես և երբ է հայտնվել առաջին մանգան: Շատերը կարծում են, որ մանգան իր ծագման համար պարտական ​​է ամերիկյան կոմիքսներին, որոնք Ճապոնիա են եկել 1945-1952թթ. օկուպացիայից հետո: Սակայն ըստ Մարկ ՄակՈւիլիամսի՝ առաջին ճապոնական կոմիքսը հայտնվել են դեռ 12-րդ դարում։ Դրա հեղինակը բուդդայական վանական Տոբա Շոձոն էր, ով նկարեց չորս մագաղաթներ, որոնք կոչվում էին «զվարճալի նկարներ կենդանիների կյանքից»։ Այդ տեսակը տարիների ընթացքում զարգացավ, և 1798թ.առաջին անգամ հայտնվեց «մանգա» տերմինը: Читать далее

Հինգ օղակների գիրք. երկու սրերով սամուրայի տրակտատ | Մաս I-ին |թարգմանություն

Миямото Мусаси, изображение 1852 г. Իր առաջին մենամարտին Միյամոտո Մուսասին՝  սրի վարպետի  որդին, դուրս է եկել  ընդամենը 13 տարեկանում։ Այդ մենամարտում մրցակիցը արդեն հասուն սամուրայ Արիմա Կիհեյն էր, ով հմտորեն տիրապետում էր սրին  ու նիզակին։ Մուսասին արագ հարձակվեց, գետնին տապալեց թշնամուն և փայտով սկսեց  հարվածել պարտվածի գլխին, որպեսզի նա վեր չկենա։ Կիհեյը մահացավ՝ խեղդվելով սեփական արյունից։ Այդպես սկսվեց Մուսասիի երկար ու արյունոտ ճանապարհը։ Մուսասին մենամարտում էր հայտնի սամուրայների հետ և մնում անպարտելի: Նա առաջինն էր, ով սկսեց կռվել միաժամանակ երկու սամուրայական սրերով՝ երկար (կատանա) և կարճ (վակիզասի կամ «սուր-ընկերակից»), և հիմնեց իր մարտական ​​դպրոցը՝ Նիտեն Իչի-րյու՝ «Երկու երկնքի դպրոցը որպես մեկ», որը կա մինչ օրս: Читать далее