Կարդում ենք Վանո Սիրադեղյան | նախագիծ

Վանո Սիրադեղյանը Մեղրիի մասին

Նախագծի ընթացքում կարդա Վանո Սիրադեղյանի առնվազն երեք պատմվածք։

  1. «Անանձրև հուլիս»
  2. «Սիրելու տարիք»
  3. «Ափսոս էր Երեխան»

4. «Ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ»

 7-10 նախադասությամբ վերլուծիր կարդացածդ պատմվածքները (դժվարանալու դեպքում կարող ես վերապատմել կարդացածդ՝ պատմվածքից համապատասխան մեջբերումներ անելով)։

1. «Անանձրև հուլիս» Պատմվածքը մարդու առօրյա կյանքի մասին է: Բոլոր մարդիկ օրը սկսում են նույն ձև՝ արթնանում ենք, սուրճ խմում, գնում անձնական գործերով՝ կամ աշխատանքի, կամ պարապմունքի, կամ մեկ այլ գործերով զբաղվում, իսկ երեկոյան վերադառնում տուն:  Եվ այդպես ամեն օր: Հետաքրքիր է, ինչո՞ւ է այդպես բոլորի մոտ: Մի՞թե ոչ ոք չի ուզում փոխել ապրելակերպը: Կարծում են ոչ թե չեն ուզում, այլ ծուլանում են որևէ բան փոխելու, քանի որ շատ-շատերը խուսափում են նորամուծություններից: Սակայն, մարդու տեղում դոպելով աշխարհը փոխվում է շատ արագ և գալիս է մի պահ, երբ մարդը չի հասցնում համակերպվել այդ փոփոխությունների հետ, քանի որ փոխվում է սերունդը, իսկ նրա հետ միասին սովորությունները, մտածելակերպը, ապրելակերպը: Կարծում եմ, որ Սիրադեղյանը այս պատմվածքով ցանկանում է ասել, որ մարդը պետք է պատրաստ լինի ամեն ինչի, քանի որ չես կարող կանխատեսել, թե երբ և ինչ կպատահի:

2. «Սիրելու տարիք»Պատմվածքը մի տղայի մասին է, որին միշտ ծեծում են: Կռիվների ժամանակ նա հասկանում է, որ անհրաժեշտ է կամ խփել, կամ էլ քեզ կխփեն, բայց ծեծվածը միշտ նա էր լինում: Դա ադպես էր, մինչև նա չսիրահարվեց: Այդ ժամանակ նա հասկանում էր, որ պետք է անի այնպես, որ իր սիրած աղջկան ոչ ոք ծուռ չնայի: Դրա համար պետք էր ամբողջ կամքի ուժը հավաքեր և կռվեր, որ իր արժանապատվությունը բարձրանա: Նա  անգամ պատրաստ էր պատերազմելու հանուն աղջկա: Եվ սկսվեց «պատերազմը», որտեղ նա միայնակ էր մի խումբ տղաների դեպ:Առաջին հայացքից տղան կարող է երևալ շատ թույլ, բայց ես կարծում եմ, որ նա քաջ էր, մեծ կամքի ուժ ուներ և չհանձնվելու ունակություն։ Նա նպատակասլաց էր և ամեն ինչ անում էր իր սիրած աղջկա համար:

3. «Ափսոս էր Երեխան»Պատմվածքը 50-անց մարդու մասին է, որը հասկանում է, որ անցյալը կամաց-կամաց մոռացվում է: Նա հիշում էր իր մանկությունը, թե ինչպես էր ապրում, ինչ էր սիրում կամ չէր սիրում ուտելի 20 տարեկանում՝ մեծ դժվարությամբ սովորեց խաշ  ուտել, որից հետո էլ սովորեց օղի խմել, որպեսզի խաշի հանդեպ զզվանքը հաղթահարի: Հիշեց, որ հեռուստացույցից հնարավոր չէ պոկվել՝ լինի ցերեկ թե գիշեր, լինես արդուն թե քնած, և հայտնի չէ, թե ինչ արդյունք կունենա այդ սովորությունը: Նա էլի շատ բան հիշեց, քանի դեռ սուրճը եփվում էր, հետո խմում այն:Ստեղծագործության իմաստը կայանում է մարդու կյանքին, նրա արած ու չարածներին, ափսոսանքներին: Քանի դեռ փոքր ես, այդ ամենը չես նկատում և միայն մեծ տարիքում, երբ հետ ես նայում, սկսում ես վերհիշել:

Սիրադեղյանի պատմվածքներից քեզ դուր եկած որևէ հատված արտահայտիչ կարդա և ձայնանյութ պատրաստիր։

Оставьте комментарий