Համաստեղ «Նապաստակի մը օրագիրը»

I

Առավոտ շուտ  դուրս եկա: Խոտերին, ծառերին փաթաթված, կաղամբի գույնով, մատղաշ արև  կար: Արևը հոտոտեցի, ետ ու առաջ շարժվեցի. շրփ, շրփ ականջներս իրար հարվածեցի: Զգո՜ւյշ մի աղմուկ էր: Իսկույն տուն մտա և հետևեցի: Ոչինչ, թերևս մի տերև  վար ընկավ: Նորից դուրս եկա, չորս կողմս նայեցի ու հոփ ցատկեցի բանջարանոց:

Այս թռչունները այնքան շատախոս են, Աստված իմ. այստեղ կթռչեն, այնտեղ կթռչեն. կըտ, կըտ, կտուրին կխփեն, նրան կխփեն ու թև-թևի, չգիտեմ, ո՞ր աշխարհներ են թռչում: Սիրտս դողում էր, երբ նրանց ատվերները հանկարծ կողքովս անցնում էին, երբ ծառերի պտուղները վար էին ընկնում:

Որքա՜ն կուզեի ես էլ ուրիշ աշխարհներ տեսնել: Է՜հ, եթե ես էլ թռչունի նման թևեր ունենայի, ունենայի նաև այս բանջարանոցի աքաղաղի ձայնը…Ի՜նչ կլիներ, այս  գեղեցիկ արծաթյա մուշտակիս վրա երկու լայն թևեր լինեին: Կտուց չեմ սիրում, իմ պոչը ճերմակ ծաղիկների փնջի նման գեղեցիկ է: Կուզեի միայն մի զույգ   լայն թևեր՝ բարձր թռչելու և աքաղաղի ուժեղ ձայնով երգելու համար…

Հի՜, հի՜, ծիծաղս չեմ կարողանում զսպել ամեն անգամ, երբ այս անիծով լցված կաչաղակի ձայնը լսում եմ: Իր փոքրիկ քոսոտ ձագուկներին, բնից դուրս է հանում, այս տանձենու   չորացած ճյուղերի վրա է շարում, ու ինքը՝ մեջտեղը կանգնած՝ սկսում է երգել  – խե՜, խե՜: Երգելու ժամանակ մարմինը հետ ու առաջ է շարժում, վիզն այնքան է կերգեցնում ու գոռում, կարծես կոկորդի մեջ մի խոշոր կեռաս կա:

Հի՜, հի՜ ծիծաղս գալիս է ամեն անգամ, երբ այս կաչաղակին տեսնում եմ:

Առաջադրանքներ: 

Նապաստակի տեսած առավոտյան արևն ինչպիսի՞ն էր: Հիմա նկարագրի՛ր քո տեսած առավոտյան արևը:

  • Նապաստակի տեսած արևն  կաղամբի նման մատղաշ էր: Այն  պայծառ էր,գեղեցիկ և լուսավոր: Այսօր իմ տեսած  արևը մի տեսակ սառն էր, կարծես չէր ուզում արթնանալ, բայց հետո տաքացնում էր իր ջերմությամբ:

Հաստատի՛ր կամ ժխտի՛ր հետևյալ մտքերը.

  • Նապաստակը վախկոտ էր — Այո, նապաստակը վախկոտ էր և թաքնվում էր անգամ, երբ տերևները ընկնում էին:
  • Նապաստակը երազկոտ էր — այո, նա միշտ ինչ-որ բանի մասին երազում էր:
  • Նապաստակը վախկոտ-երազկոտ էր — այո, որովհետև համ երազում էր, համ էլ վախենում:
  • Նապաստակն ինքնահավան էր — այո, որովհետև գովում էր իր պոչը:
  • Նապաստակն ուշադիր էր շրջապատի հանդեպ — այո, նա շատ ուշադիր էր, քանի որ վախոնում էր ամեն ինչից և ամեն ինչ նկատում էր:
  • Նապաստակը հումորի զգացում ուներ — կարծում եմ ոչ, չուներ հումորի զգացում: Նա պարզապես ծիծաղում էր:
  • Նապաստակը նախանձ էր — իմ կարծիքով ոչ, նախանձ չէր:

«Նապաստակի մը օրագիրը» (էջ 66-67)

Оставьте комментарий