Համաստեղ «Նապաստակի մը օրագիրը»

V

Այս առավոտ շուտ, տնիցս մի քիչ հեռու, ճանապարհին տեսա լեռների նման իրար հետևից շարժվող ուղտերի մի քարավան: Ամեն անգամ, երբ անցնում են նրանք, ինձ թվում է, թե հսկա ամպեր են, որ վար են իջել, ոտքի կանգնում և իրար հետևից քարավան են կազմում: Սակայն ի՞նչպես  և ո՞րտեղ, նորից վզերը ձգած և առջևի երկու  ոտքերը ծալած, հետևի ոտքերի ուժով  դեպի երկինք են ցատկում: Այդ հսկաներն առանց թևերի ի՞նչպես պետք է թռչեն, Աստված իմ:

Читать далее