Մերկասերմերի կառուցվածքը

hvoiՍերմնավոր բույսերի շարքին են դասվում մերկասերմերը և ծածկասերմերը:

Մերկասերմերը բացառապես ցամաքային, մշտադալար, հազվադեպ տերևաթափ ծառեր են, թփեր կամ լիանաներ: Ունեն արմատներ, բուն, ցողուններ, և տերևներ, բազմանում և տարածվում են սերմերի միջոցով: Ի տարբերություն սպորների` սերմերն ունեն սննդանյութերի պաշար, իսկ ապագա բույսի սաղմը, որը գտնվում է սերմի ներսում, լավ պաշտպանված է արտաքին անբարենպաստ պայմաններից: Մերկասերմ բույսերի սերմերը բաց նստած են իգական կոների թեփուկների մակերևույթին: Читать далее

Խնդիրներ (ֆիզիկա)

1.Տրամվայը շարժվում է 36կմ/ժ արագությամբ: Այդ արագությունն արտահայտեք մետրվայրկյանով(մ/վ):

36×1000:3600=10մ/վ

2.Որքան ճանապարհ կանցնի ավտոմեքենան 1 րոպեում՝ շարժվելով 72կմ/ժ արագությամբ:

  • 72կմ/ժ =72000/60=1200մ/ր
  • S=VxT
  • S= 1200մ/ր x1=1200մ/ր

Читать далее

Հավասարաչափ շարժում: Արագություն: Հավասարաչափ շարժման արագության գրաֆիկական պատկերումը: Իներցիայի երևույթը:

1.Որ շարժումն են անվանում  հավասաաչափԱյն շարժումը, որիընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:

2.Կարելի է արդյոք հավասարաչափ համարել՝

  • ա. ժամացույցի սլաքի ծայրակետի շարժումը,
  • բ. թելից կախված գնդիկի տատանողական շարժումը,
  • գ. ջրի շարժումը գետում, որի հունը մեկ լայնանում է մեկ՝ նեղանում,
  • դ. մետրոյի շարժասանդուղքի շարժումը:

Читать далее

Վահան Թոթովենց «Ներման աղոթքը»-առաջադրանքներ

Վահան Թոթովենց «Ներման աղոթքը»

  1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Ջերմեռանդ — շատ եռանդուն
  • Ցուցնել — ցույց տալ:
  • Ղուրպան — մատաղ
  • Սարսուռ —  դող
  • Արտորանք — շտապողություն
  • Աղվոր — սիրուն, լավ
  • Խածնել — կծել
  • Զինքը — նրան
  • Խոժոռ — մռայլ հայացք

Читать далее

Վահան Թոթովենց «Ներման աղոթքը»

Երբ դեռ մանուկ էի՝ շատ եկեղեցասեր ու ջերմեռանդ էի։ Իմ քրիստոնյա և աստվածավախ մայրս այնպես դաստիարակած էր։

Գիշեր ու ցորեկ զրուցած էր ինձ՝ կապույտը ցուցնելով։

— Վերը, ամպերու ետին, ճիշտ աստղերուն քովիկը, Աստված կա, որ մեզ կը դիտե, ինչ որ ընենք և զրուցենք՝ կը տեսնե և կը լսե. ա՜յ, վերն է, վերը… Ղուրպան ըլլիմ զորությանը,— և կը խաչակնքեր, որուն կը հետևեի։

Կազդեին ինձ մորս ըսածները, որովհետև անկեղծ մայրիկ էր։ Թեև չէի տեսներ այդ Աստվածը, բայց չէի ալ հարցներ. «Ապա ո՞ւր է, մայրի՛կ, չեմ տեսներ», որովհետև կապույտին մեջ վեհություն մը կար, աստղերը այնպիսի հանդիսավորություն մ՚ունեին, որ կը զգայի թե բան մը կար, քաղցր սարսուռ մը կը բռներ կը կենար, հոգիս կը թռչեր, կը թռչեր… Читать далее