Ամանորյա պատմական խճանկար: Տոնի պատմությունը | թարգմանություն

Նոր տարի: Տոնի պատմությունlondon-sky-bar

Ամանորի տոնակատարության առաջին վավերագրական տեղեկությունները եղել են մ.թ.ա. 3-րդ հազարամյակում, սակայն պատմաբանները կարծում են, որ տոնը ավելի հին է: Ստացվում է, որ Ամանորը ամենահին տոնն է, որը տոնել են և շարունակում են տոնել տարբեր երկրներում տարբեր ժամանակ:

Ամենահին տոնը48388008_1958155997624664_5768453704902508544_o

Ամանորը նշելու  առաջին սովորույթը եղել է Միջագետքում: Բաբելոնում Նոր տարին նշել են գարնանային գիշերահավասարի օրը, երբ բնությունը արթնանում էր ձմեռային քնից: Տոնը նշանակված էր ի պատիվ Մարդուկի (Բել)՝ քաղաքի հովհաննի աստծո: Տոնախմբությունը նշում էին 12 օր, սկսած մարտի վերջից: Այդ ժամանակ Եփրատն ու Տիգրիսը բարձրանում էին և սկսվում էին գյուղատնտեսական աշխատանքները: Մարդիկ ուրախանում էին և տոնքւմ, քանի որ այդ օրերին աշխատել չեր թուլատրվում:

Հին Հունաստանում Նոր տարին սկսվում էր ամառային արևադարձի օրը՝ հունիսի 22, և նվիրված էր Դիոնիսին՝ գինեգործության աստծոն: Հյույները վարում էին իրենց օրացույցը Օլիմպիական խաղերից սկսած:

Դարերի ընթացքում Հին Եգիպտոսում հուլիսից մինչև սեպտեմբերի վերջ տոնում էին Նեղոսի վարարումը: Այդ իրադարձությունը համարվում էր շատ կարևոր, որովհետև դրա շնորհիվ չոր անապատում սկսում էր աճել ցորենը: Այդ ժամանակ Նեղոսի ջուրը համարվում էր հրաշագործ ու սուրբ և եգիպտացիները Ամանորը նշելիս լցնում էին Նեղոսի ջուրը տարբեր տարաների մեջ:

Արևային տարեգրություն:New-Year-Nowruz-Iran-1024x438

Գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 20 կամ 21, նշում էին նաև Հին Պարսկական Նավրուզ-Բայրամ տոնը: Այդ ժամանկ սկսվում էր գարունը և սերմացմանի շրջանը: Նավրուզ բառը թարգմանվում է ինչպես «նոր օր»:

Չինական նոր տարի:1192635_1280x720

Ըստ չինական օրացույցի, հին ժամանակներում նոր տարին նշում էին մեկ ամիս: Ամանորը նշում էին նոր տարվա առաջին լիալուսնի օրը՝ հունվարի 17-ից մինչև փետրվարի 19:  2019թ  Չինաստանի բնակիչները կդիմավորեն  4717թ-ը:

Չինացիների համար տան զարդարանքներն ունեն հատուկ խորհուրդ: Դրանք պետք է լինեն վառ կարմիր գույնի: Չինաստանում կարևորում են կարմիրը, այն բարեկեցություն, առողջություն, հարստություն, հաջողութուն է խորհրդանշում, պաշտպանում է «չար հրեշից»:

Ճապոնիա

Նախ և առաջ Ճապոնիայում Ամանորը դիմավորում են զանգերի 108 հարվածներից հետո։ Ըստ ավանդույթի այդ հարվածներից յուրաքանչյուրը ոչնչացնում է մարդկային թերություններից մեկը։ Նոր տարվա առաջին րոպեներին Ճապոնացիները ծիծաղում են, ինչը ըստ նրանց հաջող տարվա գրավական է։ Իսկ տունը զարդարում են բամբուկներով, ինչը հավերժության և հավատարմության խորհրդանիշ է։ Լուսաբացին, Ճապոնացիները դուրս են գալիս տներից, որպեսզի դիմավորեն լուսաբացը։ Նոր տարվա արեգակի առաջին շողերի ներքո նրանք շնորհավորում են միմյանց և նվերներ տալիս։

Հուլյան օրացույց

Ք.ա. 46 թ Հռոմեական կայսր Հուլիոս Կեսարը օրացույց է ամրագրել, որում տարին սկսվում էր հունվարի 1-ին: Մինչ այդ Հռոմում Նոր տարին նույնպես նշում էին մարտին: Նոր օրացույցը սկսեցին անվանել հուլյան և այդ օրացույցից սկսեցին օգտվել բոլոր երկրները, որոնք մտնում էին Հռոմեական կայսրության կազմի մեջ: Ըստ նոր օրացույցի հաշվարկը սկսվում էր ք.ա. 45թ-ի հունվարի 1-ից:

Ամանորյա նվերների նվիրելու ավանդույթը եղել է նաև Հին Հռոմում: Այնտեղ նվիրում էին դափնի ճյուղեր, որոնք երջանկություն և հաջողություն էին նախանշում:

Սլավոնական Նոր տարի6fdd6a460daee5b4c089fdb66e45139f

Հեթանոսական Նոր տարին սլավոնացիք նշել են ձմեռային արևադարձի ժամանակ՝ մարտի 1-ին, և կապում էին այն Կոլյադա աստծո հետ: Տոնի հիմնական խորհրդանիշը կրակն էր:

Այդ տոնը փոխվեց, երբ 10 դարում երկիրը քրիստոնեություն ընդունեց: Դրա հետ մեկ տեղ երկիրը անցավ Հյուլյան օրացույցի:

Պետրոս I-ի կողմից Ռուսաստանում որպես տարվա սկիզբ ընդունվեց հունվարի 1-ը, և դա դարձավ նրա բարեփոխումներից մեկը։ Ամանորը 1700 թվականից Մոսկվայում տոնվում էր 7 օր։ Տանտերերը տների և դարպասների առաջ պետք է զարդարեին փշատերև ծառեր և ամեն երեկո վառեին ձյութե տակառներ։ Բաց էին թողնվում հրթիռներ, Կրեմլի դիմաց կրակում էին 700 թնդանոթներից, իսկ սեփական բակերում` փոքր զենքերից։ Այս ամենը արվում է գերմանական օրինակով։72e540b814170ec8b06bef89ed108753

Ռուսաստանում կան մի շարք ավանդույթներ, որոնց մի մասը պահպանվել է Սուրբ Ծննդից։ Ամանորի գիշերն ընդունված էր հագնվել նոր ու լավագույն հագուստը, որպեսզի նոր տարին մտնեին նորացված։ Մարվում էին բոլոր պարտքերը նոր տարում պարտքեր չունենալու համար։ Ամանորի նախօրեին քնել նույնպես պետք չէր, որպեսզի տարին անհետաքրքիր չանցներ(մինչև 7 տարեկան երեխաներին քնել թույլատրվում էր)։ Ամանորյա սեղանը պետք է ծանրաբեռնված լիներ ուտելիքներով և խմիչքով, որ ողջ տարին ուրախ անցներ։ Տանից պետք է դուրս հանվեր կոտրված սպասքը, լվանացվեին հայելիներն ու պատուհանները։

Հայաստան

Հայերի թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին: Այս տոնը նաև Ծաղկըմուտ է կոչվել` վկայակոչելով գարնան գալուստը: Այդ օրը հայ արորդիները նշում են Վահագնի ծնունդը, որը հին հայերի գլխավոր տոնն է համարվել: Օրվա խորհուրդը կրակն էր:Ամանորը (հին հայերենում՝ «նոր տարի»), հայերը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսի 11-ին և կոչվում էր Ամանոր: Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնավորում էր Նոր տարին, Երկրի և մոլորակների պտույտը:Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր: Ամանորի եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն էր, և նոր տարին նվիրված էր Ամանորին ու Վանատուրին: Ճիշտ է, հայոց մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել: Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել: Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը,ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից: Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են միայն XVI դարից: Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ: Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը:Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով լցնեին դրանք: Ենթադրաբար մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորություն են:Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձինս Մեծ Պապուկի:Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ: Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը:

Հղումներ

Ամանորյա պատմական խճանկար: Տոնի պատմությունը | թարգմանություն: 3 комментария

Оставьте комментарий