«Իմաստուն ծերունին». առակ

Մի գյուղում ծերունի էր ապրում: Նա շատ աղքատ էր, սակայն իրեն նույնիսկ թագավորներն էին նախանձում, քանի որ ուներ սպիտակ հրաշալի նժույգ: Շատերն էին ուզում գնել այդ ձին և ծերունուն ահռելի գումարներ էին առաջարկում, բայց նա առարկում էր, ասելով. «Այս ձին ինձ համար սոսկ ձի չէ, այլ անհատականություն: Ինչպե՞ս կարելի է վաճառել անձին, ընկերոջը»: Եվ այդպես էլ այդ աղքատ ծերունին չէր համաձայնվում վաճառել իր ձին: Մի առավոտ նա նկատեց, որ ձին մսուրում չէ: Հավաքվեց ամբողջ գյուղը և բոլորը քննադատեցին ծերունուն: Читать далее

Реклама