Կարթագեն

Փյունիկեցիների անվանումը ծագել է հունական «ֆոինոս» բառից, որը թարգմանաբար «կարմիր» է նշանակում: Նրանց այդպես էին կոչում, որովհետև նրանք մյուրեքս կոչվող ծովային խխունջներից պատրաստում էին վառ ծիրանագույն ներկ:057

Փյունիկեցիները առաջինն էին, որ մեծ քանակով թափանցիկ ապակեղեն արտադրեցին: Նաև կարողանում էին «ապակի փչել» և ստանալ հրաշալի ապակեղեն: Փյունիկեցիները վաճառում էին աղ, գինի, չորացրած ձուկ, եղևնափայտ, սոճու բնափայտ, մետաղյա իրեր, ապակի, զարդեր, բարձրորակ վուշ, հագուստներ՝ ներկված հայտնի Տյուրոսի ծիրանիով։  Читать далее

Реклама

Հիշողություն

memory5Հիշողությունը պետք է բոլորին: Միշտ չէ լավ, երբ մարդը հիշում է ամեն ինչ: Մարդը պետք է  հիշի միայն լավը: Առավել վառ  իրադարձությունները  մնում եմ հիշողության մեջ, իսկ  վատը՝ մոռացվում են:

Շատերը կարծում են, որ տարեց մարդկանց հիշողությունը վատ է, բայց դա այդպես չէ: Նրանք իրենց կյանքի բոլոր լավ պահերը հիշում են և հաճախ պատմում են թոռնիկներին: Читать далее

Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան։

1-09.png

Առօրյա կյանքում տարբեր մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաքսառը հասկացություններից: Մեր զգայարանների օգնությամբ մենք կարողանում ենք տաք մարմինը տարբերել սառը մարմնից, սակայն տաքացվածության աստիճանն այս դեպքում հստակ չի որոշվում:

Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը և ջերմային հավասարակշռության վիչակը բնութագրող  ֆիզիկական մեծություն է:

Читать далее

Լեզվական աշխատանք 163-164,166-168

  1. Տրված բառերը տեղադրիր նախադասությունների մեջ: Անվանիր բառերի այդ խումբը:
  • Փի՛շտ, անպիտա՛ն, ի՞նչ ես բազմել սեղանին:
  • Հա՛ֆ-հա՛ֆ,-լսվեց հանկարծ. ուրեմն նրանք մոտենում են տանը:
  • Վա՜յ, հիմա ի՞նչ եմ  անելու, ու՞ր եմ գնալու:
  • Ձորում գետն է հառաչում՝ վա՜շ-վի՜շ:
  • Շրը՛խկ, ու վերջ. էլ ոչ մեկը չի մտնի այս սենյակ:
  • Պահո՜, սա արդեն նորություն է:
  • Ծուղրուղո՛ւ, ոսկի եմ գտել
  • Անվերջ ու միալար դռռում է, ու հենց ականջս ընկնում է՝ դը՜ռռ , ուզում եմ փախչես այստեղից:

Читать далее

Ամանորյա պատմական խճանկար: Տոնի պատմությունը

Նոր տարի: Տոնի պատմությունlondon-sky-bar

Ամանորի տոնակատարության առաջին վավերագրական տեղեկությունները եղել են մ.թ.ա. 3-րդ հազարամյակում, սակայն պատմաբանները կարծում են, որ տոնը ավելի հին է: Ստացվում է, որ Ամանորը ամենահին տոնն է, որը տոնել են և շարունակում են տոնել տարբեր երկրներում տարբեր ժամանակ: Читать далее

Հին փոքր Ասիան և Արևելյան Միջերկրականի երկրները

Պատմիր Խեթական պետության,  Միտանի պետության մասին:

Խեթական պետությունԽեթական պետությունը  ստեղծվել է ք.ա. մոտ XVIII դ. 1-ին կեսին, երբ Կուսսարա քաղաքի առաջնորդ Անիտտան միավորել է խեթերի քաղաքապետությունները, գրավել Նեսան, Հատտուսան և այլն։

Մ.թ.ա. XVIII դ. 2-րդ կեսին Լաբարնան (Թաբարնա) դարձել է թագավոր (Թուդխալիա I): Ք.ա. XVII դարում խեթական պետությունների միջև սկսված պայքարն ավարտվեց Լաբարնա արքայի հաղթանակով և նա սկզբնավորել է խեթական պետությունը (Հին թագավորություն, մ.թ.ա. XVIII — XVII դդ.)։  Մայրաքաղաք հռչակվեց Խաթթուսասը: Նրա անունը հետագայում դարձել է խեթական թագավորների տիտղոս։ Խեթական պետությունը մոտավորապես ընդգրկել է Հալիս գետի ավազանը։Նրան հաջորդած արքան նվաճեց ամբողջ Փոքր Ասիա թերակղզին: Այսպես ստեղծվեց Խեթական թագավորությունը: Читать далее

Բնագիտություն (գործնական աշխատանք)

  1. Ի՞նչ է ծանրության ուժ։

Այն  ուժը,  որով Երկիրը դեպի իրեն է ձգում  մարմինները  կոչվում է ծանրության ուժ: Ծանրության ուժն ուղղված է դեպի Երկրի կենտրոն և նրա տարբեր վայրերում տարբեր ուղղություն ունի: Այդ ուժը նշանակվում է՝ Fծ.: Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից: Որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը: Читать далее