Ջոան Ռոուլինգ « Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը»

20040-necklace-philosophers-stone-harry-potter-mainԴարզլիների ընտանիքը հպարտությամբ էին շեշտում, որ իրենք միանգամայն նորմալ մարդիկ են: Մի  օր փողոցում շրջում էին փայլուն հագուստով մարդիկ և քննարկում էին Դարզլիների ազգականին՝ Հարրի Փոթերին: Գիշերը Դարզլիների տան մոտ հայտնվում են կախարդներ՝ պրոֆեսոր Դամբլդորը, որը Հոգվարթսի  մոգության դպրոցի տնօրենն էր և դպրոցի ուսուցչուհին: Երբ նրանք խոսում էին, պարզվեց, որ  Հարրիի կախարդ ծնողներին սպանել է Վոլդեմորթը, որի անունը Դամբլդորից բացի բոլորը վախենում էին արտասանել: Վոլդեմորթը չի կարողացել սպանել Հարրի, բայց ճակատին կայծականման սպի էր թողել: Դամբլդորը տղային թողեց Դարզլիների տան մոտ:

Տաս տարի տղան ապրեց այդ ընտանիքում, բայց նրան ոչ մեկ չէր սիրում: Շատ էին սիրում նրա զարմիկին: Հարրիի տասնմեկերորդ տարեդարձի հայտնվում է հսկա Հագրիդը և նրան է հանձնում նամակ, որտեղ տղային հրավիրում էին սովորել Հոգվարթսում:

Հսկան տանում է տղային: Ճանապարհին Հարրին ծանոթանում է  Ռոն Ուիզլիի հետ և տղաները հասցնում են թշնամանալ Մալֆոյ Դրակոնի հետ: Դպրոցում Հարրին իր ընկերների հետ  միշտ բախվում էին Մալֆոյի խմբի հետ:

Ցախավելով թռիչքի դասի ժամանակ  խախում է ուսուցչի արգելքը և պրոցից դուրս վտարելու փոխարեն ուսուցիչը ներառում է Հարրիին Գրիֆինդորի քվիդիչի հավաքական: Քվիդիչը խաղ է, որի ընթացքում պետք է կարողանալ որսալ գրեթե անտեսանելի գնդակը: Հարրին իմանում է, որ դպրոց ընդունվելու օրը բանկից փորձել են շատ կարևոր բան գողանալ, սակայն սեյֆը դատարկ էր: Տղան հիշում է, որ այդտեղից ինչ-որ փաթեթ էր վերցրել: Ընկերները դպրոցում հայտնաբերում են կատաղած եռագլուխ շանը: Հավանաբար շունը հսկում է փաթեթը, որը Հագրիդը վերցրել էր բանկի սեյֆից: Նրանք կասկածեցին, որ   փաթեթը ուզում էր գողանալ Սնեգը: Խոսելիս Հագրիդը պատահական ասում է  ինչ-որ մոգի անուն և  հետո պարզում են, որ այդ մոգը փիլիսոփայական քարի ստեղծողն է, և հասկանում են, որ Սնեգի նպատակը քարն է:  Հարրին լսում է, թե ինչպես է Սնեգը սպառնում պրոֆեսոր Կվիրելին և ընկերները կարծում են, որ Կվիրելը իմացել է Սնեգի մտադրությունների մասին:

Տնօրեն Դամբլդորը մեկնում է, իսկ Հարրին, Ռոնը և Հերմիոնան աղետ են զգում և որոշում են մտնել այնտեղ, որտեղ պահվում է փիլիսոփայական քարը: Գետնի տակ Հարրին հանդիպում է Կվիրելին, որը   փորձել էր նրան  սպանել: Կվիրելի ծոծրակի վրա Վոլդեմորթի դեմքն էր, որը ծածկված է: Նա Փոթերի միջոցով ուզում էր ստանալ փիլիսոփայական քարը, բայց տղային դիպչելով ստանում է այրվածքներ: Սկսվում է կռիվը և  Հարրին կորցնում է գիտակցությունը:

Փոթերը արթնացավ դպրոցի հիվանդանոցում և տեսավ Դամբլդորին: Պրոֆեսորը ասաց տղային, որ նրան օգնել է իր մոր սերը, որը ապրում է նրա մեջ: Այնուհետև տղան իմանում է, որ իր հայրն ու Սնեգը թշնամիներ էին, բայց  հայրը մի օր փրկում է Սնեգի կյանքը և դա էր պատճառը, թե   ինչու է Սնեգը փորձել փրկել Փոթերին Կվիրելից: Փիլիսոփայական քարը կոչնչացվի իր 600 տարեկան ստեղծողի ձեռքով:

Դպրոցական խնջույքի ժամանակ աշակերտներին պարգևատրում են մեծ ակնոցներով:

Ջոան Ռոուլինգ « Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը»: 4 комментария

Оставьте комментарий