Հունվարյան ձմեռային ճամբար․տասերորդ օրվա լուսաբանում

20230120_123550Ճամբարային տասերորդ օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով, որը տեղի ունեցավ Սուրբ Երրորդություն եկեղեցում: Այնուհետև վերադարձանք դպրոց, մեր ջոկատի ղեկավար ընկեր Վարդանը կատարեց ճամբարականների հաշվառում: 

 Ձմեռային Ազգագրության փառատոնի շրջանակում այցելեցինք «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Գնացինք երկու ջոկատով, քանի որ մեզ միացել էր նաև ընկեր Լևոն Միրզոյանի ջոկատը և տիար Տիգրանյանը:

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում հավաքվել և ցուցադրվում են  հուշարձանից պեղված 27 000-ից ավել առարկաներ: Առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզի դարից մինչև ուշ միջնադարին: Երկրորդ հարկում ներկայացված են հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը: Նկուղային հարկում գտնվում է հատուկ զետեղարանը, որտեղ ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված եզակի մշակութային արժեքներ:

Это слайд-шоу требует JavaScript.

Բացի այդ, դիտեցինք տեսաֆիլմ, որը պատմում էր «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մասին:

Այնուհետև ուղևորվեցինք դեպի Զվարթնոցի տաճար: Զվարթնոցը հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձան է։ Տիար Տիգրանյանը պատմեց Զվարթնոցի տաճարի ամբողջ պատմությունը, որը կարող եք դիտել տեսանյությում:

Հետաքրքիր ճամբարային օրը անցկացնելուց հետո վերադարձանք դպրոց: Տպավորություններս մեծ էին, քանի որ տեսա և իմացա շատ նոր ու հետաքրքիր տեղեկություններ: 

Оставьте комментарий