Հունվարյան ձմեռային ճամբար․հինգերորդ օրվա լուսաբանում

20230113_101458Ճամբարային հինգերորդ օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով, որից հետո մեր ջոկատի ղեկավար ընկեր Վարդանը կատարեց ճամբարականների հաշվառում: Այնուհետև Ազգագրության փառատոնի շրջանակում  ընկեր Նունեի հետ, իրականացրեցինք  «Համաշխարհային դիցաբանություն, աշխարհի էպոսները»  համագործակցային նախագիծը: Նախագծի շրջանակներում ամեն սովորող ընտրում է որևէ երկրի դիցաբանություն և տեղեկություն պատրաստում: Ես ընտրեցի Կորեայի դիցաբանությունը և շուտով նյութը պատրաստ կլինի: Читать далее

Կորեական դիցաբանություն՝ կերպարներ, լեգենդներ և առասպելներ | Համաշխարհային դիցաբանություն

Քումիհո

Ху Ли Цзин — рыжая, хитрая, девятихвостая — Порог мировԸստ լեգենդների՝ ցանկացած աղվես, որին հաջողվում է ապրել հազար տարի, կարող է  դառնալ Քումիհո։ Փոխակերպումից հետո աղվեսը ձեռք է բերում գեղեցիկ աղջկա արտաքին, որը, գրեթե միշտ, բացասական դեր է խաղում լեգենդներում՝ հաճախ գայթակղում տղամարդկանց, հետո սպանում նրանց և ուտում նրանց սիրտը կամ լյարդը։ Որոշ լեգենդներ նշում էր, որ Քումիհոյի իրական էությունը կարելի է տեսնել, եթե նրան մերկացնես, ինչպես նաև Քումիհոյին կնոջ տեսքին որսորդական շները միշտ ագրեսիվ են արձագանքում, քանի որ զգում են աղվեսի հոտը, որովհետև որքան էլ կերպարանափոխվի նա մնում է աղվես: 

Ըստ կորեական դևաբանության՝ յուրաքանչյուր Քումիհո իրական կին է անցյալից, որն անիծված է նրա համար, որ ցանկասիրե է, հետևաբար՝ դատապարտված է կործանելու իր սիրեկաններին: Читать далее