Հունվարյան ձմեռային ճամբար․օր առաջին

thumbnail_20230109_123307

Հունվարի 9-ին սկսվեց Ավագ դպրոցի սովորողների ամենահավես ուսումնական շրջանը՝ հունվարյան ձմեռային ճամբարը: Այս տարի ես ընտրեցի ընկեր Վարդանի ջոկատը:

Ճամբարային առաջին օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով, որից հետո մեր ջոկատի ղեկավար ընկեր Վարդանը կատարեց ճամբարականների հաշվառում, որի ժամանակ և՛ միմյանց ճանաչեցինք, և՛ հասկացանք, թե ովքեր են մնում մեր ջոկատում, իսկ ովքեր տեղափոխվում այլ ջոկատներ: Այնուհետև քննարկեցինք ձմեռային ճամբարի հիմնական ուղղություններն ու առաջին շաբաթվա նախագծերը, մեր անելիքները:

Читать далее