Հունվարյան ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթվա ամփոփում

Օր 6-րդ

ezgif-5-4d9bf12e6a

Ճամբարային վեցերորդ օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով, որից հետո մեր ջոկատի ղեկավար ընկեր Վարդանը կատարեց ճամբարականների հաշվառում, ինչպես նաև քննարկեցինք այս շաբաթվա անելիքը:

Այնուհետև գնացինք Ռազմամարզական պարապմունքի, որի պատասխանատուն էր  հրամանատար Վահե Խաչատրյան: Պարապմունքի ընթացքում սովորեցինք, թե ինչպես ներկայանալ բանակում և ռազմական մի շարք հմտություններ, որոնք նախկինում, այլ Ռազմամարզական պարապմունքների ընթացքում, ես արդեն սովորել էի: Այնուհետև Ազգագրության փառատոնի շրջանակում  իրականացրեցինք ընթերցողական նախագիծ: Պարապմունքի ընթացքում տիկին Ելենա Սարգսյանի հետ քննարկեցինք Նարինե Աբգարյանի «Անթառամները» պատմվածքը:  ezgif-5-aa4c7a46c4

Ընդմիջումից հետո գնացինք դեպի կրթահամալիրի Արևմտյան դպրոց՝  Ազգագրության փառատոնի շրջանակում բարբառային ընթերցումներ իրականացնելու:

Այսքանով ավարտվեց ճամբարային 6-րդ օրը:

Օր 7-րդ

Ճամբարային յոթերորդ օրը կրկին սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով, որից հետո մեր ջոկատի ղեկավար ընկեր Վարդանը կատարեց ճամբարականների հաշվառում:

 Ազգագրության փառատոնի շրջանակում այցելեցինք Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի թանգարան: Թանգարանը յուրօրինակ կենտրոն է, որը պարունակում է հայկական դեկորատիվ և կիրառական արվեստի հավաքածուներ, որոնք ներառում են գրեթե 12,000 ցուցանմուշ:

Ինձ համար շատ հետաքրքիր էր իմանալ, որ գդալների քանակով կարելի էր իմանալ ընտանիքի անդամների քանակի մասին: Բացի  փայտե աշխատանքներից տեսանք միկրոքանդակներ, վիշապագորգեր և այլ հետաքրքիր բաներ, որոնք երբեք չէի տեսել:

Это слайд-шоу требует JavaScript.

Օր 8-րդ

Ճամբարային ութերորդ օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով, որից հետո մեր ջոկատի ղեկավար ընկեր Վարդանը կատարեց ճամբարականների հաշվառում: 

Ըստ օրակարգի, այդ օրը ունեցանք  մարմնամարզական ստուգատես ընկեր Անդրանիկ Դարբինյանի հետ, որից հետո՝ Ազգագրության փառատոնի շրջանակում, այցելեցինք  Վիգեն Ավետիսի Քանդակի դպրոց, որպեսզի ընկեր Ալիս Գևորգյանի հետ ավարտենք մեր նախորդ շաբաթվա անելիքը՝   Տիգրան Մեծի դրամները:

ezgif-5-ae6aefba6f

Ակնուհետև վերադարձանք դպրոց, քննարկեցինք հաջորդ օրվա ճամփորդությունը և ավարտեցինք ճամբարային օրը:

Օր 9-րդ

20230119_114634

Ճամբարային իններորդ օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով, որից հետո մեր ջոկատի ղեկավար ընկեր Վարդանը կատարեց ճամբարականների հաշվառում:

Այնուհետև բոլոս հավաքվեցինք և շարժվեցինք դեպի «Երևանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»՝  չմշկասահքի: Գնացինք երկու ջոկատով, քանի որ մեզ միացել էր նաև ընկեր Լևոն Միրզոյանի ջոկատը: Բացի այդ, մեզ հետ էին տիար Գևորգը և մարզիչ ընկեր Հասմիկ Սիմոնյանը: Ժամը 10:10 քայլքով շարժվեցինք դեպի Իսակովի պողոտա և մոտովորապես 50 րոպե անց հասանք սահադաշտ:

Կարծես բոլորի համար հեշտ էր սահելը, բայց ես, քանի որ վերջին անգամ անցյալ տարի եմ եղել սահադաշտում, ապա սկզբում մի փոքր դժվար էր, բայց արագ վերհիշեցի: Սահեցինք մոտովորապես մեկ ժամ և նորից վերադարձանք դպրոց:

Օրը շատ հավես և ուրախ անցավ:

Օր 10-րդ

20230120_123550Ճամբարային տասերորդ օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով, որը տեղի ունեցավ Սուրբ Երրորդություն եկեղեցում: Այնուհետև վերադարձանք դպրոց, մեր ջոկատի ղեկավար ընկեր Վարդանը կատարեց ճամբարականների հաշվառում: 

 Ձմեռային Ազգագրության փառատոնի շրջանակում այցելեցինք «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Գնացինք երկու ջոկատով, քանի որ մեզ միացել էր նաև ընկեր Լևոն Միրզոյանի ջոկատը և տիար Տիգրանյանը:

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում հավաքվել և ցուցադրվում են  հուշարձանից պեղված 27 000-ից ավել առարկաներ: Առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզի դարից մինչև ուշ միջնադարին: Երկրորդ հարկում ներկայացված են հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը: Նկուղային հարկում գտնվում է հատուկ զետեղարանը, որտեղ ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված եզակի մշակութային արժեքներ:

Это слайд-шоу требует JavaScript.

Բացի այդ, դիտեցինք տեսաֆիլմ, որը պատմում էր «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մասին:

Այնուհետև ուղևորվեցինք դեպի Զվարթնոցի տաճար: Զվարթնոցը հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձան է։ Տիար Տիգրանյանը պատմեց Զվարթնոցի տաճարի ամբողջ պատմությունը, որը կարող եք դիտել տեսանյությում:

Հետաքրքիր ճամբարային օրը անցկացնելուց հետո վերադարձանք դպրոց: Տպավորություններս մեծ էին, քանի որ տեսա և իմացա շատ նոր ու հետաքրքիր տեղեկություններ: 

Ճամբարային երկրորդ շաբաթը, առաջին շաբաթվա նման, շատ հետաքրքիր և հագեցած էր։ Առջևում ճամբարային վերջին շաբաթն է:

Оставьте комментарий