Հունվարյան ձմեռային ճամբար․իններորդ օրվա լուսաբանում

20230119_114634

Ճամբարային իններորդ օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով, որից հետո մեր ջոկատի ղեկավար ընկեր Վարդանը կատարեց ճամբարականների հաշվառում:

Այնուհետև բոլոս հավաքվեցինք և շարժվեցինք դեպի «Երևանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»՝  չմշկասահքի: Գնացինք երկու ջոկատով, քանի որ մեզ միացել էր նաև ընկեր Լևոն Միրզոյանի ջոկատը: Բացի այդ, մեզ հետ էին տիար Գևորգը և մարզիչ ընկեր Հասմիկ Սիմոնյանը: Ժամը 10:10 քայլքով շարժվեցինք դեպի Իսակովի պողոտա և մոտովորապես 50 րոպե անց հասանք սահադաշտ:

Կարծես բոլորի համար հեշտ էր սահելը, բայց ես, քանի որ վերջին անգամ անցյալ տարի եմ եղել սահադաշտում, ապա սկզբում մի փոքր դժվար էր, բայց արագ վերհիշեցի: Սահեցինք մոտովորապես մեկ ժամ և նորից վերադարձանք դպրոց:

Օրը շատ հավես և ուրախ անցավ: Կարծում եմ՝ վաղվա ճամփորդությունը նույնպես շատ հետաքրքիր կանցնի․․․

 

Оставьте комментарий