Ջոան Ռոուլինգ « Հարրի Փոթերը և խորհրդավոր սենյակը»

f1a8c30e-8df5-4899-90d7-95f3a8b6c4bc.1400x900

Հարրիի 12 ամյակին ոչ ոք նրան չի շնորհավորում: Քեռի Վերնոնն էլ ասում է նրան, որ մնա սենյակում: Սենյակում Հարրին տեսնում է Դոբի անունով էլֆին, որը նրան ասում է, որ նրան չի կարելի վերադառնալ Հոգվարթս, որովհետև նրան այնտեղ վտանգ է սպառնում:

3 օր Հարրին մնում է սենյակում, բայց գիշերը նրա ընկերները ՝ Ռոնը, Ֆրեդը և Ջորջը, գալիս  թռչող «Ֆորդ Անգլիայով» և տանում են իրենց հետ տուն: Դպրոցից առաջ Հարրին և Ուիզլիի ընտանիքը գնում են գնումների և գրախանութում ծանոթանում են Լոկոնսի հետ, որը Հոգվարթսում մութ ուժերից պաշտպանության ուսուցիչ է։

Հարրին ու Հերմիոնան գնում են Հագրիդի մոտ և լսում են մի ձայն, որը խոսում է սպանության մասին: Այնտեղ պատին տեսնում են, որ գրվածէ «Գաղտնի սենյակը բաց է»: Կախարդանքի դասի ընթացքում Հերմիոնան իմանում է, որ այդ սենյակը Սալազար Սլիզերինն է և այդ սենյակում հրեշ է գտնվում, որին կարող է կառավարել միայն Սլիզերին ժառանգը և միայն ժառանգը կարող է բացել այդ սենյակը:

Հարրին գտնում է Թոմ Ռեդդլի գիրքը, որի  էջերը դատարկ էին։ Հարրին գրում է իր անունը և օրագրում հայտնվում են բառեր, որ նրա հետ խոսում է Թոմ Ռեդդլը։ Թոմ Ռեդդլից Հարրին իմանում է, որ 50 տարի առաջ գաղտնի սենյակի հրեշը սպանել է մի աղջիկ և շատ-շատ այլ գաղտնիքներ:

Հարրին և Ռոնը Հերմիոնայի մոտ մի թերթ են գտնում, որում նկարագրվում է հրեշը՝ հսկայական օձ Վասիլիսկը, որը կարող է սպանել մեկ հայացքով։ Հարրին և Ռոնը ստիպում են Լոկոնսին գնալ նրանց հետ: Ճանապարհին Լոկոնսը հարձակվում է Ռոնի վրա և խլում նրա կախարդական փայտիկը։ Բայց կախարդական փայտիկը պայթում է և բաժանում Հարրիին Ռոնից։ Հարրին հանդիպում Թոմ Ռեդդլին, որը վերցնում է Հարրիի կախարդական փայտիկը և ասում, որ նա է Սլիզերինի ժառանգը։

Ռեդդլը կանչում է Վասիլիսկին, որ սպանի Հարրի Փոթերին, բայց Հարրին գլխարկից հանում է թուրը և սպանում է Վասիլիսկին։ Բոլորը վերադառնում են գաղտնի սենյակից ։

Оставьте комментарий