Անկախության 27-րդ տարելիցը Արա լեռան գագաթին

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 27-րդ տարելիցին, մի խումբ աշակերտներով և ուսուցիչներով բարձրացանք Արա լեռը:

Արա լեռը (Արայի լեռը) գտնվում է Հրազդան և Քասախ գետերի միջև: Բարձրությունը 2577մ է: Ունի անկանոն կոնի ձև` հատած գագաթով և օղակաձև խառնարանով:

Քայլարշավը սկսեցինք Երնջատափ գյուղից և մոտ երկու ժամ հետո արդեն Արա լեռան գագաթին էինք: Դժվարությունները շատ էին, բայց կարողացա հաղթահարել: Ճանապարհորդության ընթացքում ձեռք բերեցի նոր ընկերներ և նոր տպավորություններ:

Անկախության 27-րդ տարելիցը Արա լեռան գագաթին: Один комментарий

Оставьте комментарий