Եղիշե Չարենց «Տրիոլետ»

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.

Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –

Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Եղիշե Չարենց «Տրիոլետ»: Один комментарий

Оставьте комментарий