Եղիշե Չարենց «Տրիոլետ»

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.

Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –

Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Реклама

Անբախտ վաճառականները

Անբախտ վաճառականները.jpg

Չղջիկն ու Ճայը ուզում էին դառնալ վաճառական, բայց փող չունեին: Որոշեցին գնալ Փշից փող խնդրել: Փուշը տվեց փողը: Ճայը նստեց նավ և գանց այլ երկրներ: Ինչ տեսնում էր Ճայը առնում էր: Մարգարիտ, զմրուխտ, հնդկականւ խուրմա, բադամ գնեց և լցրեց նավը, որ վերադառնա: Բայց սկսեց ուժեղ մրրիկ սկսվեց և նավը խորտակեց: Ճայը մնաց մերկ ու տկլոր և մտածում է ի՞նչ սրտով գնա տուն: Читать далее