Վախթանգ Անանյան «Ահը»

ահ(Բնասերի հուշատետրից)

Ի՜նչ շողշողուն մրգեր կան Սև ծովի ափին…. Աշնանը հանգստանում էինք Սուխումիում, Գասպար քեռու տանը և ամեն օր վայելում հյուրասեր տանտիրոջ տնամերձ այգու պտուղները։ Այգին տարածվում էր լեռան ստորոտում, իսկ նրանից վեր՝ կանաչ անտառն էր ուղղահայաց բարձրանում մինչև ամպերը, մինչև ծեր Կովկասի ճերմակ գագաթները։ Ի՜նչ փարթամ, ի՜նչ պտղաբեր երկիր է. այստեղ ժայռերն անգամ պատած են պտղատու ծառերով։ Ա՛յ, մրգի աշխարհ։

Ափսո՜ս որ իմ խանձված ու մերկ երկրի համն, ու հոտը չունեն այս շքեղ երկրի շքեղ պտուղները։ Читать далее

Реклама

Մթնոլորտի գլոբալ տաքացում

640456d07105de2f95d14113911c5ccd

  1. Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:

Երկրի մթնոլորտը Երկրի օդային թաղանթն է։ Այն սկսվում է երկրագնդի մակերևույթից և հասնում 2000-3000 կմ բարձրության։ Մթնոլորտը մնում է երկրագնդի շուրջը ևՏիեզերքում չի ցրվում երկրագնդի ձգողության շնորհիվ։

Մթնոլորտը տարբեր գազերի անհամասեռ խառնուրդ է: Նրա առաջացումը սկսվել է 3-3.5 միլիարդ տարի առաջ, երբ միջուկը սկսել է տաքանալ: Գազերը վեր բարձրանալով կուտակվել են միջուկում, այնուհետև հրաբուխների ժայթքման ժամանակ անջատվել են մագմայից և շնորհիվ ձգողական ուժի չեն հեռացել երկրագնդից՝ շրջապատելով այն բոլոր կողմերից: Մթնոլորտի զարգացումը ընթացել է երկու փուլով. անթթվածին և թթվածնային: Читать далее