Լոռու մարզ

  • 300px-lori-svgՏարածքը՝ 3789 կմ²
  • Մարզկենտրոնը՝ Վանաձոր
  • Հարևան մարզեր՝ Շիրակ, Տավուշ, Կոտայք Արգածոտն Читать далее
Реклама

Հովհաննես Թումանյան «Անբախտ վաճառականները»

Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՜կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք-խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.
Բայց՝ արի տես… որ փող չունեն:
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը, Читать далее

Վահան Տերյան «Հրաժեշտի խոսքերից»

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…

Հովհաննես Թումանյան «Իմ երգը»

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ,
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին` անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին` ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տըվածն եմ տալիս իրեն։

1918


Արմավիրի մարզ

250px-Armavir.svg

  • Տարածք—  1,242 կմ²
  • Բնակչություն—  323,300 մարդ
  • Մարզկենտրոն— Արմավիր, Երևանից հեռավորությունը 48 կմ է
  • Քաղաքներ— Արմավիր, Վաղարշապատ, Մեծամոր
  • Տեսարժան վայրեր— Գայանե, Զվարթնոց, Էջմիածին, Հռիփսիմե, Շողակաթ, Ս.Աստվածածին (Վաղարշապատ), Սարդարապատի հուշահամալիր
  • Կլիման` արևոտ, չոր ցամաքային
  • Լիճ— Ակնա/ Այղր /- համարվում է պետական արգելոց
  • Գետ— Մեծամորն է, (Սևջուրը)սնվում է Այղր լճից ու նրա մերձակա աղբյուրներից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասաղն է:

Читать далее

Հովհաննես Թումանյան «ի՜նչ լավ են սարի վրա»

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
Անցնում օրերն անու՜շ անու՜շ,
Անրջային, թեթևասահ,
Ամպ ու հովերն անուշ անուշ:

Ահա բացվեց թարմ առաոտ,
Վարդ է թափում սարուն-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շնչում բուրմունք եդեմային:

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա
Սահում օրերն անուշ անուշ,
Շվին փչեց հովիվն ահա
Աղջիկն ու սերն անուշ անուշ: