Լրատվամիջոցները մեր կյանքում | ստեղծագործական աշխատանք

smiԼրատվամիջոցներն այսօր դարձել են մեր կյանքի մի մաս։ Մենք դրանք օգտագործում ենք ամեն օր, երբեմն նույնիսկ չնկատելով դա։ Օրինակ, առավոտյան արթնանալուն պես  թերթում ենք համացանցի լրահոսը կամ դիտում ինչ-որ տեղեկատվական տեսանյութ։ Եվ մեր մտքով անգամ չի անցնում, որ օգտագործում ենք ժամանակակից սերնդի լրատվամիջոցներից մեկը՝ համացանցը։

Համացանցն իսկապես միավորում է տեղեկատվության մի քանի կարևոր աղբյուրներ, բայց նույնիսկ մեր ժամանակներում մարդիկ չեն մոռանում հեռուստատեսության, ռադիոյի և թերթերի մասին: Ամեն տեղից կարելի է կարևոր տեղեկություններ վերցնել, որպեսզի տեղյակ լինել աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների մասին։

Կարծում եմ՝ հենց դրա համար են  անհրաժեշտ լրատվամիջոցները: Նրանք օգնում են չկորցնել կապը շրջապատող իրականության հետ, հետ չմնալ կյանքից, ինչպես նաև լրացուցիչ առիթ են տալիս  շփվել ընկերների հետ:

Այնուամենայնիվ, այսօր աշխարհում  տեղեկատվության ավելցուկ կա, և մենք բոլորս տառապում ենք դրանից։ Նորություններն այնքան արագ են հասնում մարդկանց, և դրանք այնքան շատ են, որ մենք ժամանակ չունենք անհրաժեշտն առանձնացնել ոչ անհրաժեշտից: Եվ այդպես ծանրաբեռնում ենք մեր ուղեղը։ Բայց, կարծում եմ,  դա կարելի է շտկել, եթե  չափավոր օգտվենք համացանցից և ավելի շատ ժամանակ տրամադրեք սիրելիների հետ շփվելուն:

Оставьте комментарий