📌 Հոկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի վերլուծություն

Հոկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի բոլոր խնդիրները և դրանց լուծումներն տես «Մաթեմատիկա» ամսագրի հետևյալ համարներում՝ 👇

Հոկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբին մասնակցել է 564 սովորող

Նշենք մասնակիցների թիվը ըստ մակարդակների.

  • Առաջին մակարդակ379 մասնակից, որից 32-ը նշված ժամկետից ուշ են ուղարկել
  • Երկրորդ մակարդակ–127 մասնակից
  • Երրորդ մակարդակ – 18 մասնակից
  • Չորրորդ մակարդակ – 10 մասնակից
  • Սովորողներն են առաջարկում–30

Նախորդ ամսվա համեմատ մասնակիցների թիվը աճել է ⬆

Նշենք մասնակիցների ցուցակը  ըստ դպրոցների և ըստ  մակարդակների թվի.

Դպրոց I մակ. II մակ. III մակ. IV մակ. Առ.սովորողները
Արևելյան 97 27 1 0 5
Արևմտյան 91 12 0 0 1
Հյուսիսային 51 12 2 0 0
Հարավային 86 37 1 0 0
Միջին դպրոց 11 31 4 0 21
Ավագ դպրոց 1 2 0 0 1
Քոլեջ 1 1 7 8 0
Այլ դպրոցներ 1 2 1 1 1
Ծնող 1 0 0 0 0
Դպրոցը նշված չէ 37 1 0 0 1
Մեդիակենտրոն 1 1 1 1 0
Հեռավար 1 1 1 0 0

Ընդհանուր թիվը ըստ դպրոցների.

  • Արևելյան —130
  • Արևմտյան —104
  • Հյուսիսային —65
  • Հարավային —124
  • Միջին դպրոց —67
  • Ավագ դպրոց —4
  • Քոլեջ —17
  • Այլ դպրոցներ —6 (Կոջոյան, ԴՀԿ, hամար 69)
  • Ծնող-1
  • Դպրոցը նշված չէ — 38
  • Մեդիակենտոն-4
  • Հեռավար-3

Ամենաշատ մասնակիցներն եղել են Արևելյան դպրոցից (ովքեր նշել են դպրոցը): 👏

Առաջին մակարդակում 10 միավոր ստացել է 3 մասնակից 👏

Անի Անի Գրիգորյան Հյուսիսային
Գևորգ Հակոբյան Մեդիակենտրոն
Նարեկ Ղարիբյան Արևմտյան

✅ Երկրորդ մակարդակում 10 միավոր ստացել է 27 սովորող👏

Մանե Մրգարյան Հարավային
Մանե Պետրոսյան Հարավային
Հասմիկ Մելքոնյան Հարավային
Հասմիկ Մելքոնյան Հարավային
Դավիթ Հայրապետյան Հարավային
Նարե Սուքիասյան Հարավային
Ավետ Սարդարյան Հարավային
Մարի Բաղդասարյան Հարավային
Անի Համբարձումյան Հարավային
Կարոլինա Եսայան Հարավային
Գուրգեն Մանուկյան Միջին
Հովհաննես Գալիկյան Միջին
Սամվել Գրիգորյան Հյուսիսային
Տիգրան Բարսեղյան Արևելյան
Գոռ Ղազարյան Արևելյան
Էդմոն Սահակայն Արևելյան
Ալեքս Հովհաննիսյան Նոր դպրոց
Եվա Սմբատյան Արևելյան
Տիգրան Բարսեղյան Արևելյան
Մարի Աղաբեկյան Արևելյան
Արթուր Աղաբեկյան Արևելյան
Գագիկ Ղազարյան Արևելյան
Գևորգ Հակոբյան մեդիակենտրոն
Մաշա Գասպարյան Հյուսիսային
Լաուրա Ղազարյան Արևմտյան
Անի Նազինյան Միջին
Հայկ Բարսեղյան հարավային

Երրորդ մակարդակում 10 միավոր ստացել է 4 մասնակից 👏

Լիլիթ Ղազարյան Միջին
Հրաչուհի Մանվելյան Քոլեջ
Դիանա Հովհաննիսյան Հեռավար ուսուցում
Գևորգ Հակոբյան Մեդիակենտրոն

Չորրորդ մակարդակում 10 միավոր ստացել է 1 սովորող👏

Գևորգ Հակոբյան Մեդիակենտրոն

Խնդիրներ են առաջարկում սովորողները (մակարդակում 10 միավոր ոչ ոք չի ստացել) առավելագույն միավորը 9-ը ստացել է 2 մասնակից 👏

Գուրգեն Աբրահամյան Միջին
Մարիա Աբրահամյան Միջին

Ըստ մակարդակների կազմենք ցուցակը, որտեղ երևում է, թե քանի՞ սովորող  է կարողացել ճիշտ լուծել նշված համարի խնդիրը:

Խնդրի I մակ. II մակ. III մակ. IV մակ. Առ. սովորողները
1 362 119 12 2 30
2 372 71 13 2 24
3 179 101 12 7 19
4 200 84 9 2 14
5 369 111 13 2 14
6 289 109 11 2 10
7 209 73 11 2 9
8 12 83 8 1 4
9 161 88 9 2 3
10 265 98 11 2 7

Այժմ ըստ մակարդակների նշենք ամենահեշտ և ամենաբարդ խնդիրները

 I մակարդակ

  • Ամենահեշտ 2-րդ խնդիր

Արփին ճաշի համար աղցան պատրաստեց: Մեկ բաժին աղցանի համար պետք է 3 լոլիկ, 2 վարունգ, 1 պղպեղ: Քանի՞ լոլիկ, վարունգ և պղպեղ օգտագործեց Արփին 8 բաժին աղցան պատրաստելու համար:

  • Ամենադժվարը 8-րդ խնդիր

Պարտեզապուրակային աշխատանքից հետո տղաները հոգնել էին: Նրանք դպրոցի հյուրատանը երեկոյան՝ ժամը ութին, պառկեցին՝ քնելու: Տղաներից մեկը նախապես լարեց զարթուցիչը՝ հաջորդ օրը՝ առավոտյան՝ ժամը տասին արթնանալու և գործը շարունակելու համար: Քանի՞ ժամ կհասցնեն քնել տղաները, մինչև զարթուցիչն արթնացնի նրանց:

 II մակակարդակ

  • Ամենահեշտ 1-րդ խնդիր

Գտեք այն քառանիշ թիվը, որի գրության առաջին երեք թվանշանների գումարը 19 է, իսկ վերջին երեք թվանշաններինը` 27:

  • Ամենադժվարը 2-րդ խնդիր

Տղան բոլոր թվանշանները գրեց տառերով՝ զրո, մեկ, երկու և այլն, հետո դասավորեց այբբենական կարգով: Ո՞ր բառը եղավ վերջում:

 III մակարդակ

  • Ամենահեշտ 2-րդ և 5-րդ խնդիրներ

2-րդ խնդիր — Հայկն ունի 9 տուփ, յուրաքանչյուրում՝ 2 կոնֆետ, իսկ նրա քույր Աննան՝ 8 տուփ, յուրաքանչյուրում՝ 5 կոնֆետ: Եթե Հայկը իր տուփերից մի քանիսը տա Աննային, իսկ Աննան էլ իր տուփերից մի քանիսը, բայց ոչ ստացածները, տա Հայկին, նրանք կունենան հավասար քանակությամբ կոնֆետներ: Ամենաքիչը քանի՞ տուփ նրանք պետք է տան միմյանց:

5-րդ խնդիր — Ծաղկավաճառի մոտ մնացել է 24 սպիտակ, 42 կարմիր և 36 դեղին վարդ: Առավելագույնը քանի՞ միանման ծաղկեփունջ կարող է նա պատրաստել, եթե ուզում է օգտագործել բոլոր ծաղիկները:

  • Ամենադժվարը 8-րդ խնդիր

Մաթեմատիկայի խնդրագրքի բնագրում կար մի վարժություն, որտեղ պահանջվում էր տրված թիվը բազմապատկել 3-ով և ստացված արդյունքից հանել 4: Էջադրողը սխալվեց. բազմապատկման նշանի փոխարեն դրեց բաժանման նշան, իսկ հանման նշանի փոխարեն՝ գումարման նշան: Բայց այնուամենայնիվ, վերջնական արդյունքը չփոխվեց: Ի՞նչ վարժություն էր խնդրագրքում:

IV մակարդակ

  • Ամենահեշտ 3-րդ խնդիր

Դպրոցի 150 սովորողներից 75-ը սովորում են ֆրանսերեն, 110-ը՝ անգլերեն, իսկ 11-ը այդ լեզուներից ոչ մեկը չի սովորում: Գտեք այն սովորողների թիվը, ովքեր միայն ֆրանսերեն են սովորում:

  • Ամենադժվարը 8-րդ խնդիր

Գնդակը բաց թողեցին 128/9 մ բարձրությունից: Նա կպավ գետնին և ետ ցատկեց՝ հասնելով 32/3 մ բարձրության: Հաջորդ վերցատկի ժամանակ հասավ՝ 8 մ, հետո 6մ բարձրության և այդպես շարունակ: Ամեն անգամ բարձրությունը նույնքան անգամ նվազում էր: Մինչև կանգնելը քանի՞ մետր ճանապարհ անցավ գնդակը:

 Առաջարկում են սովորողները

  • Ամենահեշտ 1-րդ խնդիր

Դատարկ վանդակում ի՞նչ թվանշան տեղադրենք, որ ստացվի ճիշտ հավասարություն:

27+19?3=2020

  • Ամենադժվարը 9-րդ խնդիր

5*4* թվի աստղանիշերի փոխարեն գրեք այնպիսի թվանշաններ, որ ստացված քառանիշ թիվը բաժանվի 36-ի: Քանի՞ հնարավոր տարբերակ կա:

📝 Առաջարկություններից առանձնացնում ենք բովանդակությամբ նմանտիպ օրինակները.

✏ Շորհակալություն

✏ Առաջին դասարանցիների համար բարդ է

✏ Հետաքրքիր մաթեմատիկական ֆլեշմոբ է

✏ Երեք ժամ տևեց, շատ բարդ է առաջին մակարդակը:

✏ Շնորհակալություն հետաքրքիր խնդիրների համար, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ աղջիկը նեղվում էր, որ ինքնուրույն չի կարողանում լուծել դրանք։ Հարգելիներս, Անին դեռ 6 տարեկանների խմբում է սովորում։ Իրենց համար, կարծում եմ, դեռ բարդ են նման խնդիրներ լուծելը։ Ես կխնդրեի այս տարիքի երեխաների համար առանձին խնդիրներ դնել։ Սիրով՝ Անիի մայրիկ:

✏ Առաջին դասարանի համար օգտագործել ավելի փոքր թվեր:

✏ Հարգելի կազմողներ, խնդրում եմ խնդիրները գոնե նվազագույն չափով համապատասխանեցնել դպրոցական ծրագրին և ներառել հանձնարարություններ, որոնք կապ ունեն երեխայի տվյալ դասարանի գիտելիքների հետ։ Երեխան, որը հոկտեմբեր ամսին դեռ միանիշ թվեր է գումարում-հանում, չի կարող եռանիշ ու քառանիշ թվերի հետ բազմապատկման ու բաժանման գործողություններ կատարել։ Խնդրում եմ հաշվի առնել, որ ծնողները չէ, որ այս խնդիրները պետք է միայնակ լուծեն։ Դրանք գոնե մի փոքր պետք է նաև երեխային հասկանալի ու մատչելի լինեն։ Իսկ ծնողներն իրենց բաժին դպրոցն արդեն ավարտել են։ Նորից դպրոց գնալու և թվաբանության տարրական կուրս անցնելու կարիք չունեն։ Խնդրում ենք արեք այնպես, որ խնդիրները երեխայի գիտելիքներից մի քանի մակարդակ ավելին չլինեն, որպեսզի նրանց նույնպես հետաքրքիր լինի։

✏ Շատ հետաքրաիր էր, շնորհակալություն։ Առաջարկում ենք շարունակական դարձնել նմանատիպ ընտանեկան ֆլեշմոբերը։

✏ կարելի է տեսանյութ կամ նկար կցելու հնարավորություն ավելացնել, որպեսզի երևա, թե ինչպես է երեխան աշխատում:

Оставьте комментарий