«Հպարտություն դասամիջոցին»: Իրեր, որոնք հավաքում էին ​​դպրոցականները խորհրդային տարիներին / թարգմանություն

Նամականիշ:

Խորհրդային դպրոցականները գնում էին ամենատարբեր նամականիշեր «Սոյուզպեչատ»-ում, «Ֆիլատելիա» խանութում, փոստում, և, պարզապես, պոկում էին նամակներից: Մեծ ուրախություն էր այն ժամանակների դպրոցականների համար գտնել հազվագյուտ և անսովոր նամականիշ: Շատերի համար հոբբին բարձրացավ ավելի լուրջ մակարդակի՝ հավաքածուն բաժանվում էր «Բուսական և կենդանական աշխարհ», «Տիեզերք», «Արվեստ» և «Տեխնիկա» բաժինների, իսկ կոլեկցիոներները հաճախում էին թեմատիկ խմբակներ Պիոներների պալատներում: Читать далее

Հանրահաշիվ / Դաս 12 / Խնդիրների լուծում առաջին աստիճանի հավասարումների համակարգերի օգնությամբ / 16.11

  1. Մի թիվը 7-ով մեծ է մյուսից։ Եթե փոքր թիվը մեծացվի 2 անգամ, իսկ մեծը՝ 3 անգամ, ապա նրանց գումարը կդառնա 51։ Գտեք այդ թվերը։
  • x, y
  • {x-y=7
  • {2y +  3x = 51           
  • 2y+3 (7+y)=51
  • 2y+ 21 + 3y=51
  • 5y +21=51
  • 5y=51-21
  • 5y=30
  • y=6
  • x= 7+y=7+6=13
  • x=13

Читать далее

Նոյեմբերի 15-22 / պատմություն / առաջադրանք 1

Նկարագրել Արևելյան Հայաստանի 19-րդ դարի սկզբին վարչաքաղաքական կացությունը

XIX դ. սկզբին Արևելյան Հայաստանը պարսկական տերության, իսկ Արևմտյան Հայաստանը՝ Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր։ Հյուսիսային Հայաստանի մի քանի գավառներ՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Արևելավրացական թագավորության կազմում էին։ Արևելյան Հայաստանի տարածքը հիմնականում ընդգրկում էր Երևանի, Նախիջևանի, Գանձակի և Ղարաբաղի խանությունները ։ Ամենաազդեցիկ վարչական միավորը Երևանի խանությունն էր։ Երևանի խանը՝ սարդարը, նաև ամբողջ Արևելյան Հայաստանի կառավարիչներից ամենաազդեցիկն էր։ Երևանի խանությունը բաժանված էր 15 մահալի՝ գավառի: Մահալի կառավարիչ՝ միրբոլուք, նշանակում էր սարդարը: Առանձին վարչական միավոր էր Երևան քաղաքը, որի գլխավոր պաշտոնյան քալանթարն էր՝ քաղաքապետը:

Читать далее

Դասարանական աշխատանք / քիմիա / 16.11— 20.11

  1. Ո՞րն է չորրորդ «ավելորդ» տարրը` F, Cl, Mn,B r
  • Mn
  1. Քանի՞ քիմիական տարրից է կազմված հետևյալ նյութը ՝ZnS:  Նշիր այդ նյութը կազմող քիմիական տարրերի անվանումները, հարաբերական ատոմային զանգվածները

Читать далее

Ֆիզիկա / դաս 8 / Ռեակտիվ շարժում / 16.11-20.11

Ռեակտիվ շարժում: Հրթիռային տեխնիկայի զարգացումը:

1. Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս:

Այն ֆիզիկական ﬔծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին, կոչվում է մարմնի շարժման քանակ կամ իմպուլս :

2. Ինչ բանաձևով է որոշվում մարնի իմպուլսը:

P=mv

Читать далее