Մարդու պահանջմունքները

  • Ինչո՞ւ է մարդը անհիշելի ժամանակներից ձգտում ճանաչել ինչպես շրջակա միջավայրը, այնպես էլ իրեն: Մարդու ինչի՞ն է պետք իրեն իմանալը:

Մարդուն պահանջմունքներն են ստիպում ճանաչել թե իրեն, թե շրջակա միջավայրը: Որքան մեծ են պահանջմունքները ճանաչելու ցանկությունը այդքան մեծ է:

  • Ինչպե՞ս է արտահայտվում նոր միջավայր, նոր աշխարհ ստեղծելու մարդու ձգտումը: Մի՞շտ է այդ ձգտումը դրական հետևանքների հանգեցնում:

Պահանջմունքների հետևանքով մարդը կատարելագործվում է և փորձում է փոխել իրեն շրջապատող աշխարհը: Փոխելով մեկը, փոխվում է ամեն ինչ: Շատ դեպքերում դա այդքան էլ լավ չէ, որովհետև ոչ բոլորն են կատարելագործվում հավասար տեմպով, ինչը հանգեցնում է տարբեր խնդիրների: Օրինակ, եթե ընկերներից մեկը գտնվում է է սոցիալապես ավելի բարձ մակարդակում, իսկ մյուսը ոչ այդքան, ապա շուտ թե ուշ նրանց ընկերությունը կվերջանա, որովհետև նրանք գտնվում են տարբեր մակարդակներում:

Որոշ պահանջմունքների առկայությունը ստիպում է մարդուն փնտրել անհրաժեշտ միջոցներ և հասնել որոշակի պայմանների իր գոյության համար: Պահանջմունքները, լինելով աշխատանքային գործունեության ներքին խթան, արտահայտում են աշխատանքային գործունեության արդյունքում ձեռք բերված որոշակի բարիքներ, որոնք յուրաքանչյուր մարդու համար անհրաժեշտ են իր կյանքը պահպանելու համար:

Որպես գործունեության սուբյեկտ կարող է հանդիսաալ  ինչպես անհատը, այնպես էլ մարդկանց խմբակցություն (ընտանիք, տոհմ, ժողովուրդ) կամ սոցիալական խումբ (դաս, ազգ, սերունդ, մասնագիտական ​​խումբ):

Մարդկային էությունը բազմակողմանի է: Դա բացատրում է մարդկային պահանջմունքների բազմազանությունը, բացի այդ, պահանջմունքներիի լայն «տեսականին» որոշվում է պայմանների բազմազանությամբ (բնական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլն), որոնցում նրանք արտահայտվում են:

Պահանջմունքները լինում են նյութական (կենսաբանական), հոգևոր և սոցիալական (հասարակական):

Նյութական (կենսաբանական) պահանջմունքները արտահայտվում են սննդի, ջրի, բնակարանի, քնի, օդի, սերնդի շարունակության, բնակարանի, հագուստի և այլնի կարիքներով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմը նորմալ կենսական վիճակում պահելու համար:

 

Հոգևոր պահանջմունքները դա ստեղծագործության միջոցով մարդու ինքնաիրացման և արտահայտման պահանջմունքներն են: Դրանք բարելավման, հավատի, ճշմարտության, պահանջմունքներն են, որոնք գտնվում են դինամիկ զարգացման մեջ  և հակված են աճել անհատ զարգացող անձի համար կամ նվազել, երբ մարդը դեգրադացվում է:

 

Սոցիալական պահանջմունքները  դա մտերմության,  կոլեկտիվին պատկանելու, հաղորդակցության, ուրիշների մասին և սեփական անձի մասին հոգատարության պահանջմունքներ են: Սոցիալական պահանջմունքները  կարելի է բաժանել երկու խմբի.

  • 1) առավելապես եսասիրական (փառքի, ուժի, ճանաչման, հարգանքի և այլնի կարիքը);
  • 2) առավելապես ալտրուիստական ​​(բարեգործության պահանջմունք, երեխաների, ծնողների և այլ մարդկանց հանդեպ սիրո կարիքը):

Պահանջմունքը ի հայտ է գալիս անձնական դժգոհությունից և ծառայում է որպես գործողության շարժառիթ ՝ մարդուն դրդելով որոշակի պահվածքի: Կարելի է եզրակացնել, որ պահանջմունքը արտահայտվում է որպես անհատի հետաքրքրություն, որն ուղղված է մարդու համար կարևոր և արժեքավոր առարկային:

Հոգեբան Մասլոուն հանդես եկավ կարիքների բուրգով: Նրա մեջ տեղ գտավ կարիքների հիերարխիայի տեսությունը: Հոգեբանն իրականացր կարիքների բաժանում `ըստ մարդկանց համար կարևորության նվազման աստիճանի:

Եթե ​​մարդն ունի պարզունակ բանի պահանջմունք, ապա նա ավելի բարձր մակարդակի բանի կարիք չունի: Ամենացածր մակարդակում են ֆիզիոլոգիայի բավարարման պահանջմունքները: Անվտանգության պահանջմունքը մի փոքր ավելի բարձր է:  Հաջորդ աստիճանը  պատկանելության և սիրո, մտերմության պահանջմունքներն են:  Հաջորդ աստիճանը բաղկացած է հարգանքի և հաստատման անհրաժեշտությունից, այնուհետև՝ գիտելիքների պահանջմունքը :  Հաջորդ աստիճանը գեղագիտական ​​կարիքներն են: Եզրափակիչը՝ իր ներուժը զարգացնելու  մարդու  ցանկությունն է:

Հենց որ ամենացածր պահանջմունքը գոնե մասամբ բավարարվում է,  ի հայտ է գալիս մեկ այլ պահանջմունք ՝ ավելի բարձր, որին հաջորդում է հաջորդը և հաջորդը:  Հետևողականորեն, մարդը հասնում է ամենաբարձր պահանջմունքի:

Աղբյուրներ.

Оставьте комментарий