Արկադի Գայդար «Թիմուրը և նրա ջոկատը»

1504787122135235963Ձմեռային արձակուրդի ընթացքում կարդացել եմ Արկադի Գայդարի «Թիմուրը և նրա ջոկատը » գիրքը:

Օլգան և Ժենյան քույրիկներ են: Օլգան 18 տարեկան է, իսկ Ժենյան 13: Նրանց հայրը գնդապետ է և նա ուղարկում է աղջիկներին հեռագիր, որում գրված է, որ նրանք գնան ամռանը հանգստանան ամառանոցում:

Առաջինը գնում է Օլգան, իսկ Ժենյան պետք է մի փոքր ուշ գնար ամառանոց:  Երբ Ժենյան հասնում է գյուղ, առաջին հերթին սկսում է փնտրել փոստը, որպեսզի հայրիկին հեռագիր ուղարկի, բայց մտնում է ինչ-որ մեկի անբնակելի տուն: Շունը, որ  հսկում էր տունը, ամբողջ գիշեր բաց չթողեց աղջկան և նա ստիպված քնեց

03labtaok1334852222

այնտեղ: Առավոտյան, երբ արթնացավ, շունը արդեն չկար, բայց նրա կողքին տեսավ գրություն, որը թողել էր ինչ-որ անծանոթ Թիմուրը: Ժենյան փախչում է մոռանալով Մոսկովյան բնակարանի բանալին և հեռագիրը, բայց ինչ-որ անծանոթ աղջիկ վերադարձնում է  նրան բանալին և Թիմուրի գրությունը:

Գյուղում Օլգան ծանոթանում է երիտասարդ ինժեներ Գեորգի Գարաևի հետ, իսկ Թիմուրը, պարզվեց,  նրա եղբորորդին է: Բայց Օլգան մտածում է, որ Թիմուրը խուլիգան է և արգելում է Ժենյաին նրա հետ շփվել, բայց Ժենյան նրան չի լսում և շարունակում է Թիմուրի հետ ընկերություն անել:

Օլգան վերադառնում է Մոսկվա և տեսնում է, որ հայրը կարճ ժամանակով վերադարձել է: timuriego9

Նրանք Ժենյաին հեռագրեր են ուղարկում, բայց Ժենյան շատ ուշ է տեսնում և չի հասցնում նստել վերջին գնացքը: Հայրը տխրում է, որ չկարողացավ Ժենյաին տեսնել, բայց հանկարծակի Ժենյան Թիմուրի հետ հայտնվում են:  Իրականում Օլգան սխալվում էր և Թիմուրը  իր ջոկատի տղաների   հետ միշտ օգնում էին  տարեց մարդկանց:

Գեորգիին գալիս է պատերազմական ծանուցագիր և նա տանկային ուժերի կապիտանի հագուստով գալիս է հրաժետ տալու: Գեորգին գնում է, իսկ Թիմուրը տխրում է: Օլգան ասաց նրան, որ նա միշտ մտածել է ուրիշների մասի և այժմ նրանք նրան հետ նույնպես կվարվեն:49827676_1986832961423634_1629360766463246336_n

Тимур и его команда

Оставьте комментарий