Շփման ուժ: Շփման ուժի դերը բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում: Մի ուղղով ուղղված ուժերի գումարումը:

1. Բերել շփման ուժի առկայությունը հաստատող փաստեր:

Ասֆալտի վրա շարժվելիս կոշիկների և ասֆալտի միջև ուժ է առաջանում, որի շնորհիվ դուք քայլում եք,  սակայն նույն բանը չեք կարողանալու անել սառույցի վրա: 

Մարմինների հպվող մակերևույթների միջև առաջացող և միմյանց նկատմամբ նրանց շարժումը խոչընդոտող ուժը կոչվում է շփման ուժ:

2. Ինչով է պայմանավորված շփումը:

Շփման ուժի մեծությունը կախված է  շփվող մարմինների նյութերի տեսակից և դրանց մակերևույթների ողորկության աստիճանից:

3. Թվարկել  շփման տեսակները և բերել օրինակներ:

Դադարի շփում — Եթե փորձենք շարժել սեղանին դրված գիրքը, ազդելով նրա վրա հորիզոնական ուժով, կնկատենք, որ այն սկսում է շարժվել, երբ այդ ուժը հասնում է որոշակի արժեքի: Դա նշանակում է, որ մարմնի վրա այդ ընթացքում ազդում է մեկ այլ ուժ, որը հակառակ է ուղղված կիրառված ուժին և համակշռում է այն: Այն ուղղված է մարմնի հնարավոր շարժման ուղղությամբ: Այդ ուժը գրքի և սեղանի միջև առաջացած դադարի շփման ուժն է

Fդ max=μ⋅N

  • N-ը՝ ճնշման ուժն է
  • μ-ն՝ համեմատականության գործակից է և կոչվում է շփման գործակից:

Սահքի շփում— Երբ ազդող ուժը դառնում է դադարի շփման ուժի առավելագույն արժեքից փոքր-ինչ մեծ, մարմինը շարժվում է, և դադարի շփման ուժի փոխարեն ի հայտ է գալիս սահքի շփման ուժը: 

Այն շփման ուժը, որն առաջանում է հպվող մակերևույթների միջև, երբ դրանք շարժվում են միմյանց նկատմամբ, կոչվում է սահքի շփման ուժ:

Շփման ուժը հաշվում են նույն բանաձևով, ինչ որդադարի շփման ուժը Fշ max=μ⋅N

Գլորման շփում — Երբ մարմինը գլորվում է մեկ այլ մարմնի մակերևույթի վրայով, այդ դեպքում առաջացող դիմադրության ուժը կոչվում է գլորման շփման ուժ:

Այն շփման ուժը, որն առաջանում է մակերևույթի և դրա վրա գլորվող անիվի, գլանի կամ գնդի միջև, կոչվում է գլորման շփման ուժ:

4. Օրինակներով ցույց տվեք, որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:

Հին ժամանակներում ծանր իրեր տեղափոխելու համար դրանց տակ տեղադրում էին գերաններ կամ այլ գլորաններ: Հետո հայտնագործեցին անիվը, որը   համարվում է  մարդկության կարևորագույն հայտնագործություններից, քանի որ օգնեց ծանր իրերը ավելի հեշտ տեղափոխել:  

5. Բերել շփման դրսևորման օգտակար և վնասակար օրինակներ:

Օգտակար Մերկասառույցի ժամանակ կոշիկի ներբանի և սառույցի միջև շփումը մեծացնելու համար սառույցի վրա ավազ են լցնում, ճանապարհի առավել վտանգավոր հատվածներում ավտոմեքենայի անվադողերին հատուկ շղթաներ են հագցնում: Շփման շնորհիվ է, որ արգելակելիս մեքենաները կանգ են առնում, որ առարկաները կարողանում ենք բռնել ձեռքում:

Վնասակար Շփման պատճառով տարբեր մեխանիզմների շարժվող մասերը տաքանում և մաշվում են։ Շփման այս և այլ վնասակար հետևանքները մեղմելու նպատակով հպվող մակերևույթները պատում են որևէ քսուքով կամ յուղով: Այս դեպքում միմյանց հետ շփվում են ոչ թե դետալների մակերևույթները, այլ նրանց միջև առկա յուղի շերտերը:

6. Ինչպես կարելի է մեծացնել , փոքրացնել շփումը:

  • Շփման ուժը մեծացնելու համար կարելի է մակերևույթը դարձնել անհավասար:
  • Շփման ուժը փոքրացնելու համար մակերևույթը առավելագույն հարդեցնել:

7. Ինչու հաճախ սառցակալած ճանապարհին ավազ են շաղ տալիս:

Ավազ են շաղ տալիս շփումը մեծացնելու համար:

8. Բերել օրինակներ, երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ:

Բարձրությունից ընկնող թղթի վրա, բացի ծանրության ուժից, ազդում է նաև օդի դիմադրության ուժը: Դեպի Լուսին թռչող տիեզերանավի վրա միաջամանակ ազդում է Երկրի, Լուսնի և Արեգակի ձգողության ուժերը:

9. Որ ուժն է կոչվում համազոր ուժ:

Այն ուժը, որ մամնի վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ մի քանի ուժեր մասին ազդելիս, կոչվում է այդ ուժերի համազոր:

 10. Ինչպես է ուղղված մի ուղղով միևնույն (հակառակ) կողմեր ուղղված երկու ուժերի համազորը և ինչպես է որոշվում նրա մոդուլը:

Նրանց համազորը ուժը ուղղված է հակառակ ուղղությամբ և որոշվում է այդ երկու թվերի մոդուլների գումարով:

Оставьте комментарий