«Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը

Bayron's_visit_to_San_Lazzaro_by_Aivazovsky_(1899)Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի կապակցությամբ  բացվել է «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը: Այսօր ընկեր Գոհարի, ընկեր Արևիկի հետ և 4 ու 5-րդ դասարանցիների մի խումբ աշակերտներով այցելեցինք Ազգային Պատկերասրահ, որտեղ տեսանք Հովհաննես Այվազավսկու նկարները: Մեզ պատմեցին Այվազովսկու մանկության մասին, թե ինչպես էր նա 5 տարեկանում նկարում պատերի վրա: Երբ քաղաքացիները տեսան պատերի նկարները, շատ զարմացան, որ փոքրիկ տղան այսքան լավ կարող է նկարել և նրան նվիրեցին թուղթ, մատիտներ և այլ նկարչական պարագաներ:

Նկարներից ցուցադրված էին «Քաոս. աշխարհի արարումը» , «Նոյը իջավ Արարատից», «Փոթորիկը ծովում՝ երեկոյան» և շատ նկարներ, բայց բոլորից շատ ինձ դուր եկավ «Ջորջ Բայրոնի այցը Սուրբ Ղազար կղզի» նկարը: Նկարներ դիտելուց հետո սկսեցին ինքներս աշխատել և ստեղծել կոլաժներ:

Ճամփորդությունը անցավ շատ հետաքրքիր և ես արդեն ավելի լավ կճանաչեմ Հովհաննես Այվազովսկու նկարները:

«Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը: 2 комментария

Оставьте комментарий