Կասիոպեա և Հայկ համաստեղություններ

Կասիոպեա 

Կասիոպեա համաստեղություն է հյուսիսային կիսագնդում՝ Մողես, Ցեֆեոս, Ընձուղտ, Պերսեոս, Անդրոմեդա համաստեղությունների միջև։ Հինգ պայծառ աստղերը 2, 2-3, 4 աստղային մեծության են։ Հյուսիսային միջին լայնություններից երևում է ամբողջ տարին։ Հիշեցնում է հինգ պայծառ աստղերից կազմված լատիներեն W տառը։ 2-րդ դարում ներառվել է Պտղոմեոսի նկարագրած 48 համաստեղությունների մեջ, այժմյան 88 համաստեղություններից մեկն է։

Համաստեղությունը կազմված է Շեդար,  Կաֆ, Ցիհ, Ռուկբախ, Սեգին, Ակիրդ, Մարֆակ աստղերից:

Կասիոպեն Եթովպիայի արքա Կեփևսի կինն էր և Անդրոմեդայի մայրը, որոնց անուններով նույնպես կան համաստեղություններ և երկնակամարում գտնվում են իր հարևանությամբ։ Կասիոպեն երկինք է ուղարկել որպես պատիժ՝ իրեն Ներեիդներից ավելի գեղեցիկ երևակայելու համար։ Իր գահին կապված վիճակում, նա դատապարտվել է պտտվելու Հյուսիսային բևեռի շուրջը՝ գլխիվայր դիրքով:

Որոշ արաբական ձեռագրերում համաստեղությունը անվանվում է  «Նստած կին»: Արաբները աստղային դասավորության մեջ տեսնում էին ձեռք, որը մատնացույց էր անում առջևի աստղերը:

Հայկ

Հայկ կամ Օրիոն համաստեղություն է՝ Ցուլ, Երկվորյակներ, Միաեղջյուր, Նապաստակ, Էրիդան համաստեղությունների միջև։

Համաստեղության երեք աստղերը կազմում են նրա «գոտին», որին հայերն անվանել են Շամփուրք Հայկի, Քար ու կշեռք։ Համաստեղությունում է գտնվում անզեն աչքով տեսանելի Մեծ միգամածությունը (գազափոշային ամենախոշոր ամպերից մեկը), որն ամենամոտն է Արեգակնային համակարգին։ Համաստեղությունում կան մեծ թվով փոփոխական աստղեր և կրկնակի աստղեր։ Դիտումների համար բարենպաստ են նոյեմբեր – հունվար ամիսները։

Ըստ հին հունական լեգենդներից մեկի՝ Օրիոնը ծովերի աստված Պոսեյդոնի որդին է, որի տարերքը եղել է որսորդությունը։ Մի անգամ այնպես է պատահում, որ որսի թեժ պահին նա անխտիր ոչնչացնում է բոլոր գազաններին։ Որսի աստվածուհի Արտեմիսը, ցանկանալով փրկել մնացած գազաններին, Օրիոնի մոտ է ուղարկում Կարիճին, որի խայթոցից էլ նա մահանում է։ Իսկ քանի որ նա արել էր նաև

բարի գործեր՝ ոչնչացնելով գիշատիչներին, ապա բարձրացվում է երկինք ու դասվում համաստեղությունների շարքը:

 

Оставьте комментарий