Ավ․ Իսահակյան «Կյանքից թանկ բանը»

Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր,

Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,

Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,

Մեռնում էր, աչքը` ջրի երազին:

 

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար

Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.

-Տուր ինձ այն, ինչ-որ թանկ է քեզ համար,

Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

 

Մեռնող աղավնին խորհում է ինքնին.

-Էն թանկագինը կյանքն է անպատճառ.

Ա~խ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին:

-Էհ լավ, թող լինի. տուր և նորից առ:

 

Պարիկը ցողեր սրսկեց վերքին,

Աղավնին բացեց աչքերը ոսկի,

Ու թևին տալով` ծափեց խնդագին.

-Ե՞րբ կուզես կյանքս, նազելի ոգի:

 

-Թևերդ կուզեմ, կյանքդ քեզ լինի:

-Թևե՞րս… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.

Առանց թռիչքի կյանքը գին չունի

Կյանքս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

 

-Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,

Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին

Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-

Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

Առաջադրանքներ

Դո՛ւրս գրիրանծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

  • շիթ-շիթ — Կաթիլ-կաթիլ
  • պարիկ — փերի
  • դալկահար — գունատ
  • ծաղրել — ծիծաղել
  • խնդագին — զվարճագին

 Ո՞րնէառակի ասելիքը և ի՞նչ է սովորեցնում այն քեզ:

Առակը սովորեցնում է, որ կյանքից թանկ բան չկա:

Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ խտանում է հեղինակի ասելիքը:

Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր,

Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,

Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,

Մեռնում էր, աչքը` ջրի երազին:

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար

Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.

Մեռնող աղավնին խորհում է ինքնին

Պարիկը ցողեր սրսկեց վերքին,

Աղավնին բացեց աչքերը ոսկի,

Ու թևին տալով` ծափեց խնդագին.

Նայի՛ր այս ֆիլմը և գրավոր գրի՛ր քո կարծիքը ֆիլմի մասին:

Ֆիմը շատ հետաքրքիր էր և գունեղ:

Գրի՛ր, թե որն է ամենաթանկ բանը քեզ համար:

Ինձ համար ամենաթանկ բանը կյանքն է, որովհետև առանց կյանք ոչ մի բան գին չունի:

Ավ․ Իսահակյան «Կյանքից թանկ բանը»: Один комментарий

Оставьте комментарий